Տպել
Նորություններ
ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.04.2013

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկացմամբ 2013 թվականի ապրիլի 17-21-ը ՀՀ Շիրակի մարզի տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում -1C0 մինչև -6C0-ի սահմաններում:
Ջերմաստիճանի նվազման պատճառով մշակաբույսերին հասցվող վնասը մեղմելու նպատակով` առաջարկվում է ջերմոցներում, պտղատու այգիներում ձեռնարկել համապատասխան միջոցներ` այգիների ծխեցում և ջերմոցների լրացուցիչ ջեռուցում: