Տպել
Նորություններ
Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց թեթեւ արդյունաբերության ոլորտի գործարարներին
18.04.2013
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց թեթեւ արդյունաբերության ոլորտի գործարարներին, հանդիպման ընթացքում քննարկվեցին գործարարներին հուզող հիմնախնդիրները, ոլորտում առկա իրավիճակը: Շիրակի մարզպետը կարեւորեց Շիրակի մարզում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը, քանզի գործազրկությունը մարզին հուզող առաջնային խնդիրներից մեկն է: Գործարարները մարզպետին ներկայացրին իրենց հուզող մի շարք խնդիրներ: Անդրադարձ եղավ արտադրանքի իրացման եւ նոր շուկաներ ձեռք բերելու հետ կապված բարդություններին, արտադրանքի ծավալների ավելացմանը: Ֆելիքս Ցոլակյանը առաջարկեց գործարարներին հանդես գալ նոր եւ իրատեսական առաջարկություններով, ինչը հնարավորություն կտա թեթեւ արդյունաբերության ոլորտում Շիրակի մարզում նոր ձեռքբերումներ արձանագրել: Ինքը մարզպետը վստահեցնում է հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու է, որպեսզի լավագույն առաջարկները կյանքի կոչվեն: Ֆ. Ցոլակյանը կարեւորեց այսօրինակ հանդիպումների անցկացումը եւ վստահեցրեց, որ դրանք կրելու են պարբերական բնույթ:Առաջիկայում մարզպետը կհանդիպի արդյունաբերության մյուս ճյուղերի արտադրությամբ զբաղվող գործարարներին: