Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց թեթեւ արդյունաբերության ոլորտի գործարարներին

18.04.2013

 

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց թեթեւ արդյունաբերության ոլորտի գործարարներին, հանդիպման ընթացքում քննարկվեցին գործարարներին հուզող հիմնախնդիրները, ոլորտում առկա իրավիճակը: Շիրակի մարզպետը կարեւորեց Շիրակի մարզում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը, քանզի գործազրկությունը մարզին հուզող առաջնային խնդիրներից մեկն է: Գործարարները մարզպետին ներկայացրին իրենց հուզող մի շարք խնդիրներ: Անդրադարձ եղավ արտադրանքի իրացման եւ նոր շուկաներ ձեռք բերելու հետ կապված բարդություններին, արտադրանքի ծավալների ավելացմանը: Ֆելիքս Ցոլակյանը առաջարկեց գործարարներին հանդես գալ նոր եւ իրատեսական առաջարկություններով, ինչը հնարավորություն կտա թեթեւ արդյունաբերության ոլորտում Շիրակի մարզում նոր ձեռքբերումներ արձանագրել: Ինքը մարզպետը վստահեցնում է հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու է, որպեսզի լավագույն առաջարկները կյանքի կոչվեն: Ֆ. Ցոլակյանը կարեւորեց այսօրինակ հանդիպումների անցկացումը եւ վստահեցրեց, որ դրանք կրելու են պարբերական բնույթ:Առաջիկայում մարզպետը կհանդիպի արդյունաբերության մյուս ճյուղերի արտադրությամբ զբաղվող գործարարներին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-03-31 10:43:23