Տպել
Նորություններ
ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐԻ
19.04.2013
Ապրիլի 19-ին աշխատանքային այցով Գյումրիում էր Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը: Պարոն Դումանյանը նախ հանդիպեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվեց Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի մասնաշենքի տեղի, կառուցապատման աշխատանքների և ժամկետների հետ կապված հարցեր: Մարզպետի հետ հանդիպումից հետո պարոն Դումանյանը և նրան ուղեկցողներն այցելեցին Գյումրու բժշկական կենտրոն: Նախարարը շրջեց հիվանդանոցում, այցելեց հիվանդներին, ծանոթացավ տեղի խնդիրներին: Հիվանդանոցում տեղադրված գերժամանակակից սարքավորումները առայժմ չեն օգտագործվում մասնագետների պակասի հետ կապված, սակայն շուտով դրանք ևս կսկսեն գործարկվել, քանզի հիվանդանոցի մի շարք բժիշկ մասնագետներ վերապատրաստում են անցնում մայրաքաղաքի տարբեր կլինիկաներում: Դերենիկ Դումանյանը ոլորտի պատասխանատուների հետ այցելեց այն տարածք, որտեղ նախատեսվում է հիմնովին կառուցել պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի մասնաշենքը: Պարոն Դումանյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Գյումրու բժշկական կենտրոնից Դերենիկ Դումանյանը պատասխանատուների հետ այցելեց Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն, ուր 42 մլն. դրամի արդեն սկսվել են հիվանդանոցի պարսպապատման, սան հանգույցների, լվացքատան և խոհանոցի վերանորոգման շինարարական աշխատանքները: