Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐԻ

19.04.2013

 

Ապրիլի 19-ին աշխատանքային այցով Գյումրիում էր Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը: Պարոն Դումանյանը նախ հանդիպեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվեց Գյումրու  պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի մասնաշենքի տեղի, կառուցապատման  աշխատանքների և ժամկետների հետ կապված հարցեր: Մարզպետի հետ հանդիպումից հետո պարոն Դումանյանը և նրան ուղեկցողներն այցելեցին Գյումրու բժշկական կենտրոն: Նախարարը շրջեց հիվանդանոցում, այցելեց հիվանդներին, ծանոթացավ տեղի խնդիրներին: Հիվանդանոցում տեղադրված գերժամանակակից սարքավորումները առայժմ չեն օգտագործվում մասնագետների պակասի հետ կապված, սակայն շուտով դրանք ևս կսկսեն գործարկվել, քանզի հիվանդանոցի մի շարք բժիշկ մասնագետներ վերապատրաստում են անցնում մայրաքաղաքի տարբեր կլինիկաներում: Դերենիկ Դումանյանը ոլորտի պատասխանատուների հետ այցելեց այն տարածք, որտեղ նախատեսվում է հիմնովին կառուցել պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի մասնաշենքը: Պարոն Դումանյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Գյումրու բժշկական կենտրոնից Դերենիկ Դումանյանը պատասխանատուների հետ այցելեց Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն, ուր 42 մլն. դրամի արդեն սկսվել են հիվանդանոցի պարսպապատման, սան հանգույցների, լվացքատան  և խոհանոցի վերանորոգման շինարարական աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56