Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՍՕՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

24.04.2013

 

Սիրելի հայրենակիցներ.
98 տարի շարունակ այս օրը համայն հայությունը ոգեկոչում և սգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրագործած հրեշավոր ծրագրի արդյունքում մեկ ու կես միլիոն անմեղ մարդիկ դարձան իր նմանը չունեցող՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործության զոհ: Այդ եղերական իրադարձություններից անմասն չմնացին նաև հազարավոր շիրակցիներ, որոնց աճյուններն ամփոփված են Հզազի ձորում:
Հայ ժողովուրդը լիահույս է և համոզված, որ պատմական արդարության վերականգնումն անխուսափելիէ: Երրորդ հազարամայակ ոտք դրած աշխարհը դեռ չի խաղաղվել, ահաբեկչությունները, ժողովուրդների ազատ կամքի նկատմամբ բռնությունները մարտահրավեր են քաղաքակիրթ աշխարհին և պատմության դասերից հետևություններ չանելու դեպքում կարող են ծանր հետևանքներ ունենալ:
Դա հասկացել են մի քանի տասնյակ առաջադեմ ու ժողովրդավար պետություններ և ճանաչել հայության դեմ 20-րդ դարում իրագործված ամենահրեշավոր ոճրագործությունը:
Մենք հավատացած ենք, որ 21-րդ դարը դառնալու է արդարության, արարման և մեղքերն ընդունելու ժամանակաշրջան:
 Խոնարհվելով անմեղ զոհերի հիշատակի առաջ մեր ժողովրդին ցանկանում եմ հավատ վաղվա լուսավոր օրվա նկատմամբ և անկոտրում կամք ու ոգի:
 
                                                                                                            Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23