Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու ,,Բայրոնի,, անվան դպրոցի ջեռուցման խնդիրը կլուծվի

25.04.2013

 

Այսօր Շիրակի մարզպետն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, ճանաչողական հանդիպման ընթացքում տիկին Լիչը նշեց, որ չնայած այժմ դեսպանի պարտականություններն իրականացնում է ամուսինը` Ջոնաթան Ջեյմս Էյվսը, քանի որ դեսպանի պարտականությունները հերթափոխով են կատարում ամուսինները` յուրաքանչյուր 4 ամիսը մեկ, ամեն դեպքում ինքը չի դադարեցրել հանդիպումներն ու այցելությունները Հայաստանի մարզեր: Քեթրին Լիչին ուղեկցում էին Լոնդոնից Հայկական Ցեղասպանության կենտրոնի եւ Լոնդոնի Թեքեյան Մշակութային կենտրոնի նախագահ Վարդան Ուզունյանը եւ Երեւանի Թեքեյան Մշակութային Կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով տիկին Լիչին, նշեց, որ կարեւոր է համարում իրենց հանդիպումն, ինչպես նաեւ փոխգործակցությունը, որի արդյունքում հնարավոր կլինի որոշակի խնդիրներ լուծել: Մենք պատրաստ ենք աջակցելու ձեր ցանկացած առաջարկությանը,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Խոսքն հատկապես Ջորջ Բայրոնի անվան թիվ 20դպրոցի ջեռուցման խնդրին էր առնչվում: Տիկին Լիչը ուրախությամբ փաստեց, որ ամենայն հավանականությամբ դպրոցի ջեռուցման համակարգի ֆինանսավորման հարցը կկարգավորվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով ձեռնարկի իրականացումը վստահություն հայտնեց, որ թիվ 20 դպրոցի ջեռուցման խնդիրը կլուծվի մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը հաջողություններ մաղթեց հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացմանն, ինչպես նաեւ նշեց, որ կարեւոր է համարում նաեւ գործընկերային ու փոխգործակցային կապերի հաստատումը մարզային մակարդակով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23