Տպել
Նորություններ
Բարեկարգման և կանաչապատման միամսյակ Շիրակի մարզում
27.04.2013

Շիրակի մարզպետի
Հանձնարարականի համաձայն
ՀՀ Շիրակի մարզի համայնքների ընդհանուր օգտագործման տարածքներում` փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, արտադրական, գիտա-կրթական և մշակութային օբյեկտներին հարող և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներում շրջակա միջավայրի բարելավման նպատակով 2013թ. մայիսի 1-ից հունիսի 1-ը հայտարարվել է սանիտարական մաքրման, կանաչ տարածքների ընդլայնման և բարեկարգման միամսյակ: