Տպել
Նորություններ
Աշխատանքային այցելություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ
06.05.2013
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲԸԳյումրիիմասնաճյուղ: Մարզպետն հանդիպեց մասնաճյուղի աշխատակիցներին, ծանոթացավ երկաթուղային կայարանի աշխատանքներին: «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲԸԳյումրիիմասնաճյուղի տնօրեն Վահան Գասպարյանը Ֆելիքս Ցոլակյանին տեղեկացրեց, որ մինչ պայմանագրային կառավարման հանձնելը երկաթուղին բավական լուրջ խնդիրների առջեւ էր կանգնած`հնացած շարժակազմեր, չօգտագործվող գծային մասեր, եւ այլն: Անհրաժեշտ էին լուրջ ներդրումներ, դրանք անցած մի քանի տարիներին կատարվել են եւ էական տեղաշարժ կա: Մարզպետը կարեւորեց երկաթուղու նորմալ աշխատանքն ու զարգացումը, քանզի ըստ Ֆելիքս Ցոլակյանի,Գյումրու երկաթուղային հանգույցը լինելով Անդրկովկասի խոշոր տրանսպորտային օղակներից մեկը շուրջ մեկդարյա ավանդույթներով հարուստ պատմություն ունի: Մարզպետը եղավ նաեւ լոկոմոտիվային եւ վագոնային դեպոներում, որտեղ բավական լուրջ բարեփոխումներ են իրականացվել: Պրն Ցոլակյանը զրուցեց աշխատակիցների հետ, հետքրքրվեց նրանց խնդիրներով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, ճշգրտվեցին հետագա համատեղ գործունեության ծրագրերը: