Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցելություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

06.05.2013

 

 Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲԸԳյումրիիմասնաճյուղ: Մարզպետն հանդիպեց մասնաճյուղի աշխատակիցներին, ծանոթացավ երկաթուղային կայարանի աշխատանքներին: «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲԸԳյումրիիմասնաճյուղի տնօրեն Վահան Գասպարյանը Ֆելիքս Ցոլակյանին տեղեկացրեց, որ մինչ պայմանագրային կառավարման հանձնելը երկաթուղին բավական լուրջ խնդիրների առջեւ էր կանգնած`հնացած շարժակազմեր, չօգտագործվող գծային մասեր, եւ այլն: Անհրաժեշտ էին լուրջ ներդրումներ, դրանք անցած մի քանի տարիներին կատարվել են եւ էական տեղաշարժ կա: Մարզպետը կարեւորեց երկաթուղու նորմալ աշխատանքն ու զարգացումը, քանզի  ըստ Ֆելիքս Ցոլակյանի,Գյումրու երկաթուղային հանգույցը լինելով Անդրկովկասի խոշոր տրանսպորտային օղակներից մեկը շուրջ մեկդարյա ավանդույթներով հարուստ պատմություն ունի: Մարզպետը եղավ նաեւ լոկոմոտիվային եւ վագոնային դեպոներում, որտեղ բավական լուրջ բարեփոխումներ են իրականացվել: Պրն Ցոլակյանը զրուցեց աշխատակիցների հետ, հետքրքրվեց նրանց խնդիրներով:  Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, ճշգրտվեցին հետագա համատեղ գործունեության ծրագրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23