Տպել
Նորություններ
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ
07.05.2013
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր հանդիպեց Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի նորանշանակ հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, անդրադարձ եղավ հրաձգարանների տարածքների անվտանգության ապահովման խնդրին, ռազմաբազայի հրամանատարը մարզպետին տեղեկացրեց, որ վերջերս Շիրակի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ներկայումս աշխատանքներ են տարվում տարածքների անվտանգության բարձրացման համար: Այն համայնքների տարածներին կից, որտեղ ռազմաբազան գործուենություն է ծավալում,Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց հատկապես այդ համայնքների ղեկավարների հետ համատեղ ու փոխադարձ գործակցված աշխատանքների կազմակերպումը, Շիրակի մարզպետը կարեւորեց համակողմանի արդյունավետ աշխատանքի կազմակերպումն ու համագործակցությունը: