Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

09.05.2013

 

Հարգարժան վետերաններ,
Սիրելի հայրենակիցներ.
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի կապակցությամբ:
Երկրորդ աշխարհամարտի ավարտը մեծ իրադարձություն էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայ ժողովրդի կյանում: Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մայիսը դարձավ և մնաց հաղթանակների ամիս: Այն ամրագրվեց սերունդների հիշողության մեջ, որպես Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտ և նշանավորվեց, որպես խաղաղ ու ստեղծարար աշխատանքի նոր սկիզբ:
Հայ ժողովրդի համար այսօր կրկնակի տոն է, քանզի մենք նշում ենք ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի և Շուշիի ազատգրման օրը: Իրենց նախորդների արժանավոր ժառանգները Շուշիի ազատագրմամբ մայիսի 9-ին հաղորդեցին նոր իմաստ: Մայիսի 9-ը մեր պապերի, հայրերի և որդիների պատմական հաղթանակների միասնական տոնն է, ինչպես նաև հայրենիքի խաղաղ վերածննդի գրավականը:
Մենք խոնարհում ենք մեր գլուխներն այն բոլոր նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին ազատության համար:
Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ, կրկին շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս և հատկապես Մեծ հայրենականի ու Արցախյան ազատամարտի վետերաններին, ցանկանում նրանց առողջություն, տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք:
 
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝                  ՖԵԼԻՔՍ          ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15