Տպել
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
15.05.2013
Մայիսի 15-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն հանդիպել է Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հանդիպման ընթացքում <Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենը մարզպետին տեղեկացրեց, որ շուտով կավարտվեն Գյումրու վագոնային եւ լոկոմոտիվային դեպոների վերանորոգման աշխատանքները: Ամենայն հավանականությամբ դրանց բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենան մայիսի վերջին: Թե լոկոմոտիվային եւ թե վագոնային դեպոներում տեղադրվել են նոր եւ ժամանակակից սարքավորումներ, ինչի արդյունքում շուտով բեռնափոխադրումներ իրականացնող շարժակազմերի նորոգումը կիրականացվի անմիջապես Գյումրիում, մինչ այդ այդօրինակ աշխատանքներն իրականացվում էին Վրաստանում: Լուրջ ուշադրություն է դարձվել նաեւ անվտանգության մակարադակի բարձրացմանը: Վիկտոր Ռեբեցը փաստեց նաեւ, որ երկաթուղին դրական ցուցանիշներ է արձանագրել բոլոր ուղղություններով` բեռնափոխադրումներ, ուղեւորափոխադրումներ, վագոնների պարապուրդի կրճատում, լոկոմոտիվների միջին օրեկան վազք և արտադրողականություն, իհարկե անելիքներ էլ դեռ կան: Շիրակի մարզպետը կարեւորեց Հարավկովկասյան երկաթուղիների իրականացված աշխատանքները, Ֆելիքս Ցոլակյանը հույս հայտնեց, որ երբեմնի երկաթուղային համբավ ունեցող Գյումրիում ոլորտը զարգացում կարձանագրի: