Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

15.05.2013

 

Մայիսի 15- ին Գյումրու քաղաքապետարանի շախմատի մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի հաշվետու ընտրական նիստը:Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց:Ներկայացվեց Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի 21012 թվականին կատրված աշխատանքները, տեղի ունեցավ շախմատի ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ: Շիրակի մարզի շախմատի Ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ՀՀ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, ինչպես նաև հաստատվեց մայիսի 18-ին Երևանում կայանալիք հայաստանի շախմատի Ֆեդերացիայի հաշվետու համաժողովին մասնակցելու համար   Շիրակի մարզի պատվիրակության կազմը:
Գյումրու քաղաքային Ֆեդերացիան հիմնվել է դեռևս խորհրդային տարիներին: 1993-2002 թվականներին Ֆեդերացիայի նախագահներ են եղել Հհովհաննես Գրիգորյանը և Լևոն Գասպարյանը: 2003 թվականից մինչ օրս Գյումրու շախմատի ֆեդերացիայի նախագահն եղել է Մանվել Գևորգյանը: Շիրակի մարզային ֆեդերացիան հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 12-ին,  Նախագահ է ընտրվել Վարդան Ղոււկասյանը: Մարզական բարձր կոչումներ ունեն Արա Մինասյանը- միջազգային գրոսմայստեր, Վահագն Խաչատրյանը-միջազգային վարպետ, Դավիթ Քալաշյանը- միջազգային վարպետ, Հովիկ Խալիկյանը- 1-ին կարգի վարպետ: Վերջին տարիներին նվաճումներ են ունեցել՝ Անի Իվանյանը - Եվրոպայի պատանիների գավաթակիր, Նորայր Թորոսյանը - Եվրոպայի պատանեական առաջնությունում կիսել է 3-6 –րդ տեղերը, Գյումրու թիվ 3 դպրոցի հավաքաքան թիմը - ՀՀ դպրոցականների շախմատի 6-րդ Օլիմպիադայի չեմպիոն Անահիտ Մկրտչյանը: 2013թվականի ՀՀ պատանեական առաջնության չեմպիոն, մրցանակակիրներ են Անի Իվանյանը, Նորայր Թորոսյանը,Աստղիկ Խալիկյանը, Կարեն Հովհաննիսյանը և Նադեժդա Խաչատրյանը:  
Նորընտիր ֆեդերացիայի նախագահ պարոն Ցոլակյանը մինչև հաշվետու նիստի սկսվելը, մոտենալով շախմատի դպրոցին կատարեց առաջին հայտարարությունը դպրոցի տարածքն ասֆալտապատելու վերաբերյալ, ինչն իհարկե նիստի ավարտից հետո նորից հավաստեց, կարևորելով տարածքի մաքուր և ասֆալտապատ լինելու հանգամանքը: Նիստի ավարտին պարոն Ցոլակյանը շրջեց շախմատի դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին: Լրագրողների այն հարցին, թե երբվանից է տիրապետում շախմատ խաղին պարոն Ցոլակյանը պատասխանեց,
- երևի երրորդ դասարանում էի սովորում, հիմա լավ չեմ հիշում, բայց մի շատ լավ մարդ է սովորեցրել, ու ոչ միայն ինձ, իսկ այն հարցին, թե ինչ հաջողությունների է հասել պարոն Ցոլակյանը, մարզպետը պատասխանեց, - միայն դպրոցական տարիներին եմ հաջողություն ունեցել, դրանից հետո շարունակություն չի եղել, չնայած, որ մինչև հիմա էլ խաղում եմ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37