Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն մարզպետարանում

16.05.2013

 

Մայիսի 16-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ,,Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության,, ծրագրի ներկայացուցիչներն, ինչպես նաեւ Շիրակի մարզի շուրջ երկու տասնյակ համայնքների ղեկավարներ: Դեռ 2011-ից հանրապետությունում մեկնարակած գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են հանրապետության 6 մարզեր` 55 համայնքներով, այդ թվում Շիրակի մարզի 9 համայնքներ: Ծրագիրը շարունակական է եւ նախատեսվում է այն ավելի շատ թվով համայնքներում իրականացնել: Կարեւոր պայմաններից մեկը համայնքների համախմբվածությունն է, որը պետք է արտահայտվի կոոպերատիվների ստեղծմամբ: Սա, իհարկե, չի նշանակում, որ նախկին կոլխոզ կամ սովխոզ է ստեղծվում: Կոոպերատիվները ձեւավորվում են կամավորության հիմունքներով, ընդգրկվելով կոոպերատիվի մեջ յուրաքանչյուրը տնօրինում է իր սեփականությունը: Նպատակը անասնապահության արտադրողականության ավելացմանը նպաստելն է: Կարեւոր խնդիրներից մեկն անասնապահության զարգացման համար արոտավայրերի օգտագործման արդյունավետության բարձրացումն է: Նախատեսվում է բարելավել համայնքների վարչական սահմաններում գտնվող արոտավայրերի վիճակը, դրանք դարձնել հասանելի, հեռագնա արոտներում տեղադրել խմոցներ, լուծել գյուղտեխնիկայի խնդիրը: Ներկա համայանքապետերի մեծ մասին հետաքրքրում էին հենց այս խնդիրների լուծումը: Շիրակի մարզպետին ծրագրի ղեկավար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ աշախատանքների եւ ներդրումների մեծ ծավալը նախատեսվում է ուղղել Շիրակի մարզ: Մինչեւ 2014թ.-ը ծրագիր ընդգրկված համայքների թիվը հասնելու է 20-25-ի: Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցության մասնակիցներին կոչ արեց ծրագրին հատկացված գումարները ծախսել նպատակային եւ առավելապես առաջնային խնդիրների լուծման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41