Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նյարդաբանական նոր կենտրոն Գյումրիում

21.05.2013

 

Գյումրիում բացվեց  Հենրիխ Կյուրեղյանի անվան նյարդաբանական կենտրոնի նոր շենքը: Բացման  արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետը, ՀՀ առողջապահության փոխնախարարը, Շիրակի մարզի  ոստիկանապետը, ոլորտի աշխատակիցներ: Շենքի բացման պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանին: Շիրակի մարզպետը ելույթում նշեց, որ այսօրինակ փոքր ներդրումային ծրագրերը նպաստում են ինչպես աշխատատեղերի ստեղծմանը, այնպես էլ բուժօնության կազմակերպման մեջ մրցակցության ապահովմանը, ինչը նպաստելու է բուժսպասարկման որակի բարձրացմանը եւ կենտրոնին մաղթեց բեղմնավոր աշխատանք, ինչը կնպաստի հիվանդների թվի նվազմանը: 
    Դեռ 2010թ-ից Գյումրիում գործող նյարդաբանական կենտրոնը այժմ արդեն աշխատելու է առավել բարվոք պայմաններում, հմուտ բուժանձնակազմով, նոր սարքավորումներով, ինչպես նաեւ այստեղ գործելու է ինտենսիվ թերապիայի հատուկ պալատ: 
 Մրցակցության ապահովմանն անդրադարձավ նաեւ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, նա ընդգծեց, որ նյարդաբանական կաբինետ գործում է նաեւ Գյումրու նորաբաց Բժշկական կենտրոնում եւ երկուսի գործունեությունը մեկ քաղաքում միանշանակ նպաստելու է հիվանդներին առավել որակյալ բուժօգնություն տրամադրելուն:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59