Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Գնումների աջակցման կենտրոն»-ի մասնագետները մարզպետարանում

22.05.2013

 

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Գնումների աջակցման կենտրոնի պետ Արա Գյուրջյանի փոխադարձ պայմանավորվածության արդյունքում Շիրակի մարզի բոլոր ՊՈԱԿ-ների  եւ ՓԲԸ-ների շուրջ 200 գնումների համակարգողներ անցած երկու օրերին Շիրակի մարզպետարանում մասնակցեցին տեղում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստման դասընթացներն անցկացրեցին մայրաքաղաքից Գյումրի ժամանած «Գնումների աջակցման կենտրոն»-ի մասնագետները: Կազմակերպված դասընթացների նպատակը ոլորտում տեղի ունեցած փոփոխություններին տեղի մասնագետներին ծանոթացնելն էր:  Ինչպես նշեց «Գնումների աջակցման կենտրոն»-ի իրավական խորհրդատվության եւ վերապատրաստման բաժնի պետ Գրիգոր Ոստանիկյանը այսօրինակ դասընթացներն օգնում են մասնագետներին զերծ մնալ խնդիրներից, սխալներ թույլ տալուց: <Վերջին փոփոխություններով գնումների իրականացման գործընթացն ավելի դյուրին է դարձել, մինչեւ 1մլն դրամի շրջանակներում գնումները կրկին հնարավոր է իրականացնել բանակցային ընթացակարգով` առանց հայտարարության, իսկ պատվիրատուների գերակշիռ մասը, գրեթե 90 տոկոսը գնման այս եղանակից են օգտվում>, - ասում է Գրիգոր Ոստանիկյանը: 
Առողջապահության ոլորտիգնումներն համակարգող մասնագետներն առավել տեղեկացված էին տեղի ունեցած փոփոխություններից, իսկ ընդհանուր առմամբ Շիրակի մարզի մասնագետներին ավելի շատ հետքրքրում էին փաստաթղթերի ձեւակերպումներին, պայմանագրերի կնքման, դրանց ընթացքին, ուշացումների արդյունքում տույժ ու տուգանքներին վերաբերող հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Նշենք, որ առաջիկայում Շիրակի մարզի գնումներն համակարգողներին կտրամադրվեն նաեւ ուղեցույցներ` էլեկտրոնային տարբերակով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51