Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն մշակութային օջախներ

22.05.2013

 

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Շիրակի երկրագիտական թանգարան, բացառիկ գիտամշակութային արժեք ներկայացնող այս կառույցում ամփոփված են պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող շուրջ 30.000 ցուցանմուշներ, այդ թվում` մինչև 5000 տարվա վաղեմության խեցեգործական եզակի նմուշներ, դրամներ, գորգեր, կարպետներ ու զարդեր: Շիրակի մարզպետի եւ թանգարանի տնօրենի միջեւ ծավալվեց հետքրքիր երկխոսություն: Մարզպետը մասնագիտորեն հետաքրքրվեց թանգարանի ցուցանմուշներով, հնագիտական գտածոներով, ազգագրությանը վերաբերող հարցերով: Բավական խորությամբ տիրապետելով հնագիտական ու պատմական տեղեկություններին, Ֆելիքս Ցոլակյանին հետաքրքրում էր յուրաքանչյուր մանրուք, ամեն մի ձեռքբերում եւ գտածո, հատկապես անդրադարձ եղավ պատմական հուշարձանների պահպանությանն ու ուսումնասիրություններին առնչվող խնդիրներին:
 Թանգարանի աշխատակիցները Շիրակի մարզպետին ներկայացրին իրենց հուզող գլխավոր խնդիրը` թանգարանի շենքային վատթար պայմանները: 1930 թ. հիմնված թանգարանը գոյության ողջ ընթացքում իր շենքը չի ունեցել: Ցուցանմուշներն անմատչելի են հասարակությանը: Ֆելիքս Ցոլակյանն իսկապես կարեւորեց թանգարանի համար գոնե անհրաժշտ տարրական պայմանների ապահովումը, հարցը մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում է  եւ այժմ քննարկվում են խնդրի կարգավորման մի քանի տարբերակներ:
         Ֆելիքս Ցոլակյանն այցելեց նաեւ Ասլամազյան քույրերի տուն թանգարան: Այստեղ են պահվում Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի Գյումրիին կտակած  ստեղծագործությունները` մոտ 700 արվեստի գործ: Ասլամազյանները ստեղծագործել են 1920-1970-ական թվականներին` իրենց անհատականությունը դրսեւորելով հատկապես դեկորատիվ նկարչության բնագավառում, գեղանկարչությունում։ Քույրերը զբաղվել են նաեւ խեցեգործությամբ: Թանգարանի շենքը հին Գյումրուն բնորոշ դասական կառույց է: 2004 թվականին շենքը Լինսի հիմնադրամի միջոցներով վերակառուցվել է: Ներկայումս մասնակի նորոգման անհրաժեշտություն է զգացվում, այս խնդրով թանգարանի տնօրենը դիմեց Շիրակի մարզպետին: Ֆելիքս Ցոլակյանը խոստացավ առաջիկայում առաջնահերթ խնդիրների լուծման համար եթե նորից գումարներ հատկացվեն, միջոցներ հատկացնել այդ նպատակին:
   Մարզային իշխանությունները դիտեցին նաեւ գեղանկարիչ Համբարձում Ղուկասյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները: ,,Ստիլ,, պատկերասրահում ներկայացված էր արվեստագետի ավելի քան վեց տասնյակ աշխատանքներ, որոնք նա ստեղծելէ 1982 թվականից մինչև այսօր: Արվեստագետի ստեղծագործություններում առկա էր բնության եւ տիեզերքի միախառնվածության, սիրո, գեղեցկության հավերժությանմասինգաղափարը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45