Տպել
Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ
24.05.2013
Սիրելի շրջանավարտներ՚
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար անմոռաց օրվա` Վերջին դասի առթիվ:
Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի վառ երազներով և ապագայի լուսավոր նպատակներով :
Համոզված եմ, որ այս տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները, ընկերական պարզ ու անաղարտ հարաբերությունները կօգնեն Ձեզ ճիշտ ճանապարհ ընտրել կյանքում և պատվով անցնել այն` արդարացնելով Ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Վստահ եմ` Դուք դառնալու եք մեր պետության արժանավոր զավակները, մեր հզորացող երկրի ամուր հենասյունը:
Սիրելի շրջանավարտներ.
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ, Ձեր ծնողներին և ուսուցիչներին այս հանդիսավոր օրվա առթիվ` մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, բազում հաջողություններ բոլոր բարի ու նվիրական նախաձեռնություններում:
Բարի երթ սիրելի շրջանավարտներ:
Ամենաջերմ բարեմաղթանքներով
Շիրակի մարզպետ՝ Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ