Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ

24.05.2013

 

Սիրելի շրջանավարտներ՚
 
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար անմոռաց օրվա` Վերջին դասի առթիվ:
Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի վառ երազներով և ապագայի լուսավոր նպատակներով :
Համոզված եմ, որ այս տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները, ընկերական պարզ ու անաղարտ հարաբերությունները կօգնեն Ձեզ ճիշտ ճանապարհ ընտրել կյանքում և պատվով անցնել այն` արդարացնելով Ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները: 
Վստահ եմ` Դուք դառնալու եք մեր պետության արժանավոր զավակները, մեր հզորացող երկրի ամուր հենասյունը:
Սիրելի շրջանավարտներ.
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ, Ձեր ծնողներին և ուսուցիչներին այս հանդիսավոր օրվա առթիվ` մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, բազում հաջողություններ բոլոր բարի ու նվիրական նախաձեռնություններում:
Բարի երթ սիրելի շրջանավարտներ:
Ամենաջերմ բարեմաղթանքներով
 
Շիրակի մարզպետ՝                                                             Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56