Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ 2014-2017թթ. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

25.05.2013

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
 
Բաժին 1. Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2010-2013թթ. ծրագրի շրջանակներում ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի շրջանակներում ֆինանսական տարբեր աղբյուրներով մարզում իրացվել է շուրջ 105,0 մլրդ. դրամ գումարի կապիտալ ներդրումներ: Հատկապես ծավալուն աշխատանքներ իրականացվեցին երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ:
Գյումրի քաղաքում կառուցվել և կարիքավոր ընտանիքներին են հատկացվել 2812 բնակելի տներով թվով 60 բազմաբնակարան շենքեր: 2013 թվականին սկսվել են ևս 428 բնակարաններով թվով 8 շենքերի կառուցման աշխատանքներ, Ախուրյան գյուղում սկսվել են 136 բնակարաններով 4 շենքերի, իսկ թվով 26 գյուղական բնակավայրերում 2013թ. կսկսվեն 144 բնակելի տների (ևս 25 տների կառուցման հարցը գտնվում է քննարկման փուլում) շինարարական աշխատանքներ, որի ավարտից  հետո մարզի գյուղական բնակավայրերի երկրաշարժից անօթևան բոլոր ընտանիքները կապահովվեն բնակարաններով:
Մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրերի շրջանակներում բնակարանային ֆոնդի պահպանման նպատակով, մարզի 9 համայնքներում իրականացվեցին թվով 152 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ:
Իրականացվել է նաև Մարալիկ քաղաքի թվով 5 կիսակառույց շենքերի կառուցումն ավարտելու աշխատանքները, որոնք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հատկացվել են սոցիալապես անապահով տարբեր խմբերի ընտանիքներին: Իսկ 2013թ-ին կավարտվեն 67 բնակարաններով ևս 4 բազմաբնակարան կիսավարտ շենքերի կառուցում:
Բաժին 2. Ներկա վիճակի վերլուծություն:
 2008թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Գյումրի քաղաքում հաշվառվել են երկրաշարժից անօթևան մնացած 4270 ընտանիքներ: Գյումրի քաղաքի <<Մուշ-2>> և <<Անի>> թաղամասերում 2010-2012 թթ. շահագործման են հանձնվել 2812 բնակարաններ, որոնցից երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքներին հատկացվել են 2787, իսկ երկրաշարժից ոչ անօթևան, սոցիալական տարբեր խմբերին պատկանող ընտանիքներին՝ 25 բնակարաններ:
 Այսպիսով Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների թիվը կազմում է 1483 ընտանիք:
 Սակայն այդ ընտանիքներից մերժվել և հերթացուցակից հանվել են 426 ընտանիքներ, ինչպես նաև հանձնաժողովային քննարկումներից հետո շահառու չեն ճանաչվել ևս 618 ընտանիքներ: Վերջիններից 288 ընտանիքներ բնակարան ստանալու համար իրազեկվել, սակայն սահմանված ժամկետում /մինչև 01.11.2011թ./ չեն ներկայացել /բացակայում են/ 99 ընտանիքներ նշված ժամկետում համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել, 86 ընտանիքներ երկրաշարժին կորցրել են սեփական բնակելի տներ, իսկ 145 կիսված ընտանիքներ են, որոնք ժամանակին ստացել են բնակարան նախկինում կորցրած բնակարանի սենյակների քանակին համապատասխան:
   Վերջնական արդյունքում Գյումրի քաղաքում 2013թ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում շահառու են ճանաչվել 439 ընտանիքներ, որոնց համար <<Մուշ-2>> թաղամասում կառուցվելու են 8 բազմաբնակարան շենքեր, սակայն դրանց կառուցման աշխատանքները դեռևս չեն սկսվել:
 2008թ. մարզի 10 համայնքներում ավարտվել են թվով 21 կիսակառույց բնակելի տների կառուցման աշխատանքները:
 ՀՀ կառավարության 05.08.2009թ. թիվ 118-Ն որոշմամբ 2009թ. իրականացվել է վկայագրերի տրամադրման գործընթաց: Մարզի 31 գյուղական բնակավայրերից ծրագրին մասնակցելու իրավասություն ունեցող 110 ընտանիքներից վկայագրեր են տրամադրվել 41 ընտանիքների, որոնցից 40-ը ձեռք են բերել բնակարաններ (8- ընտանիքներ ունեն կիսակառույց բնակելի տներ, նրանց վկայագրեր չեն տրամադրվել, որպեսզի շարունակվի կիսավարտների շինարարությունը):
Արթիկ քաղաքին տրամադրված մեկ վկայագրով բնակարան ձեռք է բերվել, իսկ Մարալիկ քաղաքին տրամադրված երկու վկայագրեր ստացած անձիք վկայագրերն ետ են վերադարձրել:
2011թ-ին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման ծրագիր չի նախատեսվել:
 ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում 15.12.2008թ. դրությամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում հաշվառվել են 556 ընտանիքներ, որոնցից 2009-2012թթ. ընթացքում բնակարանային փոխհատուցում են ստացել 81 (որոնցից մեկ սենյականոց բնակարանի կարիք ունեցող 40 ընտանիքների 2012թ. տրվել է 3 մլն դրամ փոխհատուցում), համայնքների ղեկավարների կողմից տարբեր պատճառներով հերթացուցակներից հանվել են և ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մերժվել են 175 ընտանիքներ:
 Այսպիսով մարզի գյուղական բնակավայրերում 2013թ. իրականացվող բնակարանային շինարարության շահառու են ճանաչվել 300 ընտանիքներ, որոնց համար <<Գլենդել Հիլզ>> կազմակերպության կողմից Ախուրյան գյուղում կառուցվելու են 136 բնակարաններով 4 բնակելի շենքեր, որոնցից այժմ ընթանում են 3 շենքերի կառուցման աշխատանքները, իսկ գյուղական բնակավայրերում 2013 թ. կառուցվելու են 164 բնակելի տներ, սակայն վերջինների կառուցման աշխատանքները դեռևս չեն սկսվել:  
 Նշված ծրագրի ավարտից հետո մարզի գյուղական բնակավայրերի երկրաշարժից անօթևան բոլոր ընտանիքները կապահովվեն բնակարաններով:
Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի ամբողջական լուծման նպատակով 2014-2017թթ. քառամյա ծրագրում առաջարկվում է ընդգրկել աղյուսակ N 1-ում նշված հետևյալ աշխատանքները.
 
 
Աղյուսակ 1
Համայնքի և աշխատանքի անվանումը
Կառուցվելիք բնակարարնների թիվը /հատ/
Մոտավոր արժեքը /հազ. դրամ/
Այդ թվում
2014թ.
2015թ.
2016թ.
2017թ.
ք. Գյումրի, նոր բնակելի շենքերի կառուցում
863
9300000.0
5300000.0
4000000.0
-
-
Ընդհամենը
863
9300000.0
5300000.0
4000000.0
-
-
 
Բաժին 3. Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման բնագավառում բարեփոխումներին ուղղված միջոցառումների ծրագիր:
Մարզի բնակարանային ֆոնդի պահպանման հիմնախնդիրներից առավելապես կարևորվում է նաև տասնյակ տարիներ շահագործված և երկրաշարժի հետևանքով 3-4 աստիճանի վնասվածություն ստացած թվով 119 բազմաբնակարան շենքերի ամրացման-վերականգնման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, որոնք ֆինանսական միջոցների սղության պատճառով, առանց խնամքի և պահպանության շահագործման պայմաններում ենթարկվել են լրացուցիչ քայքայման, առանձին շենքերում առկա են նույնիսկ մասնակի փլուզման փաստեր:
Առաջարկվում է դրանցից առաջնային ամրացման-վերականգնման կարիք ունեցող թվով 36 բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները 2014-2017թթ. քառամյա ծրագիր ընդգրկել համաձայն աղյուսակ 2-ում, ներկայացվող ցանկի.
 
Աղյուսակ 2
 
N
Համայնքի և շենքի անվանումը
Մոտավոր արժեքը /հազ. դրամ/
Այդ թվում
2014թ.
2015թ.
2016թ.
2017թ.
1
Իսահակյան փող. 9 բ/շ
470000.0
270000.0
200000.0
-
 
2
Տիգրան Մեծի փող. 5 բ/շ (I, II, III մուտքեր)
225000.0
115000.0
110000.0
-
-
3
Խր. Հայրիկ փող. 29 բ/շ
275000.0
175000.0
100000.0
-
-
4
Սայաթ Նովա փող. 5ա բ/շ
140000.0
-
140000.0
-
-
5
Կամոյի 48ա բ/շ-ի վերանորոգում
70000.0
 
 
40000.0
30000.0
6
Ղուկասյան 29 բ/շ
85000.0
-
85000.0
-
-
7
Գորկու փող. 67 բ/շ
575000.0
315000.0
260000.0
-
-
8
Գ. Նժդեհի փող. 6 բ/շ
275000.0
105000.0
170000.0
-
-
9
Խր. Հայրիկ փող. 40 բ/շ
225000.0
105000.0
120000.0
-
-
10
Անտառավան 5թաղ. 21ա բ/շ
175000.0
75000.0
100000.0
-
-
11
Անտառավան 3թաղ. 26 բ/շ
575000.0
315000.0
260000.0
-
-
12
Շահումյան 126
20000.0
20000.0
 
 
 
13
Աճեմյան 26
115000.0
65000.0
50000.0
 
 
14
Օզանյան1 1
350000.0
200000.0
150000.0
 
 
15
Ջիվանու 111
100000.0
60000.0
40000.0
 
 
16
Մադոյան 33 (նախկին Ֆրունզե)
90000.0
50000.0
40000.0
 
 
17
Ղանդիլյան 21
350000.0
200000.0
150000.0
 
 
18
Ջիվանու 91
180000.0
100000.0
80000.0
 
 
19
Տիգրան Մեծի փող. 8Աշ.
640000.0
 
 
340000.0
300000.0
20
Աբովյան փող. 242շ.
160000.0
 
 
100000.0
60000.0
21
Կինգիսեպ փող. 19
280000.0
 
 
180000.0
100000.0
22
Հանեսողլյան փող. 5շ.
640000.0
 
 
300000.0
340000.0
23
Հանեսողլյան փող. 8շ.
265000.0
 
 
165000.0
100000.0
24
Շիրակացի փող. 203շ.
225000.0
 
 
100000.0
125000.0
25
Գորկի փող. 107շ.
290000.0
 
 
140000.0
150000.0
26
Գորկի փող. 101շ.
135000.0
 
 
65000.0
70000.0
27
Նժդեհ փող. 8շ.
985000.0
 
 
400000.0
585000.0
28
Թբիլիսյան խճ. 29
220000.0
 
 
100000.0
120000.0
29
Ն. Շնորհալի փող. 10
190000.0
 
 
90000.0
100000.0
30
Գորկի փող. 71շ.
190000.0
 
 
90000.0
100000.0
31
Գորկի փող. 73շ.
210000.0
 
 
100000.0
110000.0
32
ք. Մարալիկ 2-րդ թաղ. 5 բ/շ
485000.0
215000.0
270000.0
-
-
33
ք. Մարալիկ Ձերժինսկի փող. 16 բ/շ (նկուղ և կոյուղագծեր)
350000.0
-
-
150000.0
200000.0
34
գ. Պեմզաշեն _ բ/շ
90000.0
-
45000.0
45000.0
-
35
ք. Արթիկ <<Լմբատ>> 1 թաղ. 13 բ/շ
320000.0
-
160000.0
160000.0
-
36
գ. Աշոցք 1 փող. 1 անցում թիվ 3 բ/շ
330000.0
-
170000.0
160000.0
-
 
Ընդհամենը
10300000.0
2385000.0
2700000.0
2725000.0
2490000.0
Բնակարանաշինության ոլորտում ընդհանուր բաժնային սեփականության առանձին տարրերի հիմնանորոգման հիմնական առաջնահերթություններն են հանդիսանում տանիքների և տանիքների ջրահեռացման, նկուղների, հիմքերի, պատշգամբների նորոգման աշխատանքների իրականացումը, որը մեծապես կնպասի բնակարանային ֆոնդի պահպանմանը և շահագործմանը:
Հարցի կարևորությունից ելնելով, մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով մարզին հատկացված միջոցների հաշվին 2011-2012թթ. ծավալուն աշխատանքներ իրականացվեցին և մարզի 9 համայնքներում վերանորոգվեցին թվով 152 բազմաբնակարան շենքերի տանիքներ:
Այնուամենայնիվ, դեռևս անհրաժեշտ է շարունակել մնացած շենքերի կտուրների վերանորոգման աշխատանքների իրականացումը:
Ստորև ներկայացվում է բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման քառամյա ծրագիրը.
 
Աղյուսակ 3
 
N
Համայնքի և շենքի անվանումը
Վերանորոգման ենթական տանիքների քանակը /հատ/
Մոտավոր արժեքը /հազ. դրամ/
Այդ թվում
2014թ.
2015թ.
2016թ.
2017թ.
1
ք. Գյումրի բ/շ տանիքների վերանորոգում
40
336000.0
136000.0
100000.0
100000.0
 
2
գ. Արթիկ բ/շ տանիքների վերանորոգում
26

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31