Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԽՈՒՐԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐ

26.05.2013

 

Մայիսի 26-ին Շիրակի մարզի թիվ 35/01 ընտրատարածքի Ախուրիկի                 35/01 ընտրատեղամասում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն:
Ախուրիկի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Վարդիթեր Գասպարյանը, և անկուսակցական Սարգիս Սարգսյանը, որին չնայած անկուսակցական լինելու համգամանքին պաշտպանում էին ՀԱԿ մարզային ներկայացուցիչներ, ընտրություններին մասնակցել են նաև միջազգային դիտորդներ:
Քվեարկելու իրավունք ունեցող 824 բնակչից, քվեարկությանը մասնակցել են 504-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 11: Քվեարկության արդյունքում անկուսակցական Սարգիս Սարգսյանի օգտին կողմ են քվեարկել 176-ը, համայնքի գործող ղեկավար Վարդիթեր Գասպարյանի օգտին կողմ քվեարկել են 317-ը: Ընտրությունների նախնական արդյունքում Ախուրիկի համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Վարդիթեր Գասպարյանը: Ընտրություններն անցել են առանց միջադեպերի և լարվածության, ինչն ամենայն հավանականության կհաստատեն առաջին անգամ ՏԻՄ ընտրություններին մասնակցող միջազգային դիտորդները:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46