Տպել
Նորություններ
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ...................
27.05.2013
Մայիսի 27--ին Գյումրու ,,Թռչունյան տուն,, մանկատանը տեղի ունեցավ Մերձավոր Արևելքի հիմնադրամի, ԱՄՆ դեսպանատան և Նարեկացի արվեստի միության կազղմակերպած, Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի լուսանկարների բացառիկ հավաքածուի ցուցադրումը ,,Հետքերով Որբերի Հայոց,, խորագրով: Մինչև ցուցահանդեսի բացման արարողությունը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Ճանաչողական հանդիպման ժամանակ կողմերը նախ կարեւորել են փոխադարձ ըմբռնողական գործակցությունն ու բարեկամությունը: Շիրակի մարզպետը ողջունելով դեսպանին երախտագիտությունն է հայտնել ամերիկյան կառավարությանը Հայաստանին աջակցելու համար: Դեսպան Հեֆերնը նշել է, որ միշտ էլ գնահատել է հայ ժողովրդի աշխատասիրությունը: -Հայերն իմ իմացած ամենատաղանդավոր, հետաքրքիր եւ տոկուն ժողովուրդներից են, իսկ շիրակցիները արվետասեր եւ պայքարող մարդիկ են,-ասել է նա: Դեսպանին հետաքրքրել են հատկապես Շիրակի մարզում իրականացվելիք առաջիկա ծրագերերը, ինչի առնչությամբ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ առաջնային խնդիրներից մեկն այժմ Գյումրու անբարեկարգ փողոցների խնդրի կարգավորումն է: Այս առումով քայլեր ձեռնարկվում են հնարավորությունների սահմաններում,-ասել է մարզպետը: Ծրագրեր եւ անելիքներ, բնականաբար, դեռ շատ կան,- ավելացրել է Ֆելիքս Ցոլակյանը,- Շիրակն այն մարզն է, որտեղ սոցիալական խնդիրները շատ են, իսկ գործազրկությունը՝ մտահոգիչ հիմնախնդիրներից է: Սական Շիրակի մարզպետի գնահատմամբ առաջնայինն իրենց գործունեությունում պետք է լինեն այն քայլերը, որոնք կհանգեցնեն նրան, որ մարզի բնակչությունը փոքրիշատե բավարարված լինի կենսապայմաններից: Շիրակի մարզպետը հատկապես կարեւորել է ֆինանսական ներդրումների ներգրավումը մարզ:
-Ես կողմ եմ յուրաքանչյուր օգտակար նախաձեռնության, այս առումով ես միայն օգնողի դեր կստանձնեմ, կլինեմ աջակցող,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Հանդիպումից հետո Շիրակի մարզպետը դեսպան Հեֆերնը, Գյումրու քաղաքապետն ու պաշտոնատար այլ անձինք Գյումրու «Թռչունյաց տուն» մանկատանը մասնակցեցին «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցահանդեսին: «Նարեկացի» արվեստիմիության նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված էին Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի բացառիկ հավաքածուն, որը ստեղծվել է Հայոց Ցեղասպանության ժամանակաշրջանում 1915-29 թվականներին:
Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեն կամ ինչպես ասում են՝ Ամերկոմը, Հայոց ցեղասպանությունից հետո շուրջ 116 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին` օգնելով սովյալներին, բացելով 200 հարյուր որբանոց, հիվանդանոցներ:
-Ցուցահանդեսը հայ-ամերիկյան պատմությունն է - «Եվ ցույց է տալիս Միացյալ Նահանգների առատաձեռնությունը եւ հայկական տոկունությունը, այս ցուցահանդեսը հաղթանակի, այլ ոչ թե ողբերգության պատմություն է -ողջույնի խոսքում ասաց դեսպան Հեֆերնը:
Ցուցահանդեսի ամենահուզիչ պահը ծնունդով Զեյթունից՝ որբուկ Ազատուհու լուսանկարի մեկնաբանումն էր, նրան որդեգրել էր ամերիկացի մի ընտանիք: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էր Ազատուհու աղջիկը` Լելսին, ով հուզված նշեց, որ ուրախ է, քանզի մինչ օրս հիշում են իր մոր կյանքի պատմությունը:
-Ցուցահանդեսը հայ-ամերիկյան պատմությունն է - «Եվ ցույց է տալիս Միացյալ Նահանգների առատաձեռնությունը եւ հայկական տոկունությունը, այս ցուցահանդեսը հաղթանակի, այլ ոչ թե ողբերգության պատմություն է -ողջույնի խոսքում ասաց դեսպան Հեֆերնը:
Ցուցահանդեսի ամենահուզիչ պահը ծնունդով Զեյթունից՝ որբուկ Ազատուհու լուսանկարի մեկնաբանումն էր, նրան որդեգրել էր ամերիկացի մի ընտանիք: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էր Ազատուհու աղջիկը` Լելսին, ով հուզված նշեց, որ ուրախ է, քանզի մինչ օրս հիշում են իր մոր կյանքի պատմությունը: