Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԴԵՊՈՆ

28.05.2013

 

Մայիսի 28-ին տեղի ունեցավ Գյումրու վագոնային-վերանորոգման և լոկոմոտիվային դեպոների բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ,,Ռուսական երկաթուղիներ,, ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, ,,ՀԿԵ,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: ՀՀ Վարչապետին և հյուրերին դեպոյի բակում աղ ու հացով դիմավորելուց հետո, միջոցառման մասնակիցներն անցած դեպոյի վերանորոգված տարածք, տեղում ծանոթացան կատարված աշխատանքներին: Ապա ողջույնի խոսքով հանդես եկան ,,Ռուսական երկաթուղիներ,, ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վլադիմիր Յակունինը և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատվոգրեր հանձնեցին դեպոյի մի խումբ աշխատակիցների: Դեպոյի աշխատանքների սիմվելիկ մեկնարկի պատիվը տրվեց ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին և ,,Ռուսական երկաթուղիներ,, ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինին: Դեպոյի բակում Տիգրան Սարգսյանը և Վլադիմիր Յակունինը եղևնիներ տնկեցին, ինչց հետո մեկնեցին վագոնային դեպո, տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին:
,,ՀԵԿ,, ՓԲԸ-ն սկսել է լոկոմոտիվային և վագոնային-վերանորոգման դեպոների վերականգնման աշխատանքներըդեռ 2008 թվականին, լոկոմոտիվային դեպոյի աշխատանքները սկսվել են 2010 թվականին: Այդ ժամանակահատվածում, վերակառուցման համար ներդրվել է 93,5 մլն. ռուբլի, ևս 48,4 մլն. ռուբլի ուղղվել է շարժակազմի նորոգման համար տեխնոլոգիական սարքավորումների ձեռք բերման համար: Լոկոմոտիվային դեպոյի սարքավորումների պարկը ևս էապես թարմացվել է. Գնվել է 25 միավոր հիմնական սարքավորում և 6 միավոր ախտորոշման սարքավորում: Վագոնային-վերանորոգման դեպոյի վերակառուցման համար նախորդ տարիներին ներդրվել է 35,1 մլն. ռուբլի: Շինարարական աշխատանքներից զատ, շարժակազմի նորոգման համար գնվել է 20 մլն. ռուբլու տեխնոլոգիական սարքավորումներ: Վագոնային-վերանորոգման դեպոյի վերակառուցման ընթացքում դեպոյի սարքավորումների պարկը թարմացվել է 13 միավոր հիմնական սարքավորմամբ: ,,ՀԵԿ,, ՓԲԸ-ն հանդիսանում է ,,Ռուսական երկաթուղիներ,, ԲԲԸ-ի 100 տոկոս դուստր ընկերություն և իրականացնում է ,,Հայկական երկաթուղիներ,, ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Միջոցառման ավարտին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին և ,,Ռուսական երկաթուղիներ,, ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինինը պատասխանեցին լրագրողների հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25