Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

28.05.2013

 

Հարգելի հայրենակիցներ. 
      Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության ծննդյան 95-րդ տարեդարձը:
     Մայիս ամիսը մեր ազգի պատմության մեջ եղել է հերոսական պայքարի և հաղթանակների ամիս: Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի և հատկապես Սառնաղբյուրի մարտերում հայ ժողովուրդն ապացուցեց իր ազատ ապրելու և անկախությունը պաշտպանելու պատրաստակամությունը: Չնայած իր գոյության կարճատևությանը, Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարողացավ սերունդներին փոխանցել արժեքային նոր համակարգ, որը հենվում է պետական մտածողության, քաղաքացիական գիտակցության ու ժողովրդավարության սկզբունքների վրա: Այսօրվա անկախ Հայաստանի գոյությամբ մենք նախ և առաջ պարտական ենք 1918թ. մայիսյան հերոսամարտերին: Հայ ժողովուրդն իր դարավոր պայքարի արդյունքում ստեղծեց նոր անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը և վերականգնեց դարեր շարունակ կորցրած պետականությունը: 
Մեր պարտքն է այսօր սրբորեն պահպանել Հայրենիքի ազատության ու անկախության համար զոհվածների հիշատակը, արժանի լինել մեր նախնիների հերոսական անվանն ու շենացնել մեր երկիրը:
   Կրկին անգամ շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն, հավատ, և եռանդուն աշխատանք հանուն մեր հայրենիքի ապագայի:
 Ամենաջերմ բարեմաղթանքներով
Շիրակի մարզպետ՝
                                                               Ֆելիքս Ցոլակյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23