Տպել
Նորություններ
ՆՈՐ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
29.05.2013
Մայիսի 29-ին Գյումրու ,,Արմենակ և Եղսաբեթ,, վարժարանի հարևանությամբ տեղի ունեցավ ,,Վարդուհի,, արվեստի դպրոցի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՕՖ-ի Արևելյան թեմի ղեկավար Եզնիկ Պալյանը, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր: Շնորհավորական ելույթներով հանդես են եկել մարզպետը, քաղաքապետը, դպրոցի տնօրենը: ,,Օյունջյան,, հիմնադրամի նախագահ Լևոն Լաչիկյանն ընթերցեց ապագային ուղղված գրությունը, որն էլ մարզպետի, քաղաքապետի, բարերարի և դպրոցի տնօրենի կողմիս ստորագրվելուց և աղոթելուց հետո, բարերարը տեղադրեց այն կառուցվող դպրոցի հիմքի մեջ: Եռահարկ արվեստի դպրոցն ի տարբերություն
Ուղիղ 10 տարի առաջ Գյումրիում մեծ հանդիսությամբ շահագործման հանձնվեց Գյումրու նախկին թիվ 21 դպրոցն, արդեն վերանվանված ամերիկաբնակ բժիշկ Հովհաննես Օյունջյանի երջանկահիշատակ ծնողների՝ Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անվամբ: Հովհաննես Օյունջյանը ծնվել է 1920 թվականին Ստամբուլի հարակից գյուղերից մեկում: 2,5 տարեկանում սովից մահացել է հայրը, վեց ամիս անց քույրը: Մոր և քրոջ հետ տեղափոխվելով Պոլիս ուսանել է վարժարանում: 1953 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ և ծավալել բժշկական գործունեություն: Բժիշկն իր կյանքում կարևորել է երեք բան՝ կամք, աշխատասիրություն և ուսում, - երբ այս երեք հատկություններն ունես, աշխարհի որ կողմում էլ լինես, հաջողակ կլինես, ասում է բժիշկ Օյունջյանը: Բժշկի աջակցությամբ կառուցվեց հոյակերտ մի դպրոց – վարժարան իր բոլոր հարմարություններով՝ մարզադահլիճ, նիստերի դահլիճ, կահավորված դասասենյակներ, գրադարան բազմաթիվ գրքերով, դպրոցում գործում է նախակրթարան: Չբավարարվելով եղածով, Օյունջյան պապիկը, ում այդպես կոչում են դպրոցում, հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ դպրոցի հարևանությամբ պատրաստվում է կառուցել արվեստի դպրոց: Եռահարկ դպրոցը կունենա մի շարք խմբակներ, բայց որպես նորույթ Գյումրիում գործող արվեստների դպրոցների նկատմամբ, այս դպրոցում կգործի նաև բալետի խմբակ: 375 մլն. դրամ արժողությամն ծրագիրը կրկին վստահվել է ,,Կանակա,, շին կազմակերպությանն, ով պարտավորվել է դպրոցի շինարարությունն ավարտին հասցնել այս տարվա դեկտեմբերի 14-ին: Հիմնարկեքի հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը մասնակցեցին Օյունջյան կրթահամալիրի ,,Վերջին զանգի,, միջոցառմանը: