Հունիսի 1-ին Շիրակի մարզի երեք քննական կենտրոններում՝ Գյումրու թիվ 10, 11 և ,,Օյունջյան,, կրթահամալիրում մեկնարկեցին 2012-2013 ուսումնական տարվա ավարտական միասնական քննությունները: Քննությունների առաջին օրը միայն ,,Օյունջյան,, կրթահամալիրում էր քննություն ռուսաց լեզու առարկայից: ,,Օյունջյան,, կրթահամալիրի քննական կենտրոնի ղեկավար Ալինա Գրիգորյանի տեղեկացմամբ ռուսաց լեզու առարկայի քննությանը նախապես հայտավորվել են 92 աշակերտ, սակայն քննությանը մասնակցում էին 83-ը: Մնացած բացակա երեխաները հունիսի 24-ից հետո նոր կկարողանան հանձնել բաց թողած քննությունը: Դպրոցում հավաքված ծնողները գոհ էին քննության ընթացքից, որին հետևում էին մոնիտորի միջոցով: Քննության ընթացքից և հարցաշարերից իր գոհունակությունը հայտնեց Գյումրու թիվ 11 դպրոցի շրջանավարտ Պետրոսյան Սիլվիան, ով հարցաշարերը համարեց մատչելի, և միանգամայն համատեղելի դպրոցում անցած իրենց ծրագրի հետ:
2012-2013 ուս. Տարվա միասնական քննություններ հանձնող շրջանավարտների քանակն ըստ առարկաների
Մաթեմատիկա - 549
Հայոց լեզու և գրակ. - 729
Ռուսաց լեզու - 92
Անգլերեն - 495
Գերմաներեն - 69
Ֆրանսերեն - 24
Ընդհանուր պատմություն - 23
Հայոց պատմություն - 198
Աշխարհագրություն - 34
Կենսաբանություն - 160
Ֆիզիկա - 179
Քիմիա - 137
ՀՀ Շիրակի մարզում գործում է 171 հանրակրթական դպրոց, 32013 աշակերտով, որոնցից 159-ը ներառական կրթությամբ:
Դպրոցներից 4-ը տարրական են 22-ու աշակերտով, 45-ը հիմնական 11.337 աշ-ով, 100-ը միջնակարգ 14.186 աշ-ով, և 4 ոչ պետական դպրոց 505 աշ-ով: մարզում գործում են 15 ավագ դպրոց 4483 աշ-ով և 3 վարժարան 1321 աշ-ով:
2012-2013 ուս. տարում առաջին դասարանցիների թիվը կազմել է 2849, 2011-2012 ուս. տարում նրանց թիվը կազմել է 2959 երեխա: 2012-2013 ուս. Տարում կոմպլեկտավորվել է 2009 դասարան, 15,9 աշակերտ միջին խտությամբ: Համակարգչային դասարաններ ունեցող դպրոցների թիվը կազմում է 74 տոկոս: գազով ջեռուցվող դպրոցների թիվը 74/42 տոկոս/, լոկալ համակարգով ջեռուցվող դպրոցների թիվը 15, օգտագործվում է դիզ. վառելիք, էլ. Էներգիայով ջեռուցվող դպրոցների թիվը 49/28.2 տոկոս/, հեղուկ վառելանյութի վառարաններով ջեռուցվող դպրոցների թիվը 36/20.7 տոկոս/:
2012-2013 ուս. տարվա շրջանավարտների թիվը կազմել է 2895 աշակերտ, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտների թիվը՝ 3410 աշակերտ:
Շնորհավորելով բոլորին հունիսի 1-ի, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, մաղթում ենք բոլորին անամպ երկինք, քաջառողջություն և հաջող քննություններ, իսկ մեր փոքրիկներին անհոգ ու երջանիկ մանկություն: