Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

01.06.2013

Հունիսի 1-ին Շիրակի մարզի երեք քննական կենտրոններում՝ Գյումրու թիվ 10, 11 և ,,Օյունջյան,, կրթահամալիրում մեկնարկեցին 2012-2013 ուսումնական տարվա ավարտական միասնական քննությունները: Քննությունների առաջին օրը միայն ,,Օյունջյան,, կրթահամալիրում էր քննություն ռուսաց լեզու առարկայից: ,,Օյունջյան,, կրթահամալիրի քննական կենտրոնի ղեկավար Ալինա Գրիգորյանի տեղեկացմամբ ռուսաց լեզու առարկայի քննությանը նախապես հայտավորվել են 92 աշակերտ, սակայն քննությանը մասնակցում էին 83-ը: Մնացած բացակա երեխաները հունիսի 24-ից հետո նոր կկարողանան հանձնել բաց թողած քննությունը: Դպրոցում հավաքված ծնողները գոհ էին քննության ընթացքից, որին հետևում էին մոնիտորի միջոցով: Քննության ընթացքից և հարցաշարերից իր գոհունակությունը հայտնեց Գյումրու թիվ 11 դպրոցի շրջանավարտ Պետրոսյան Սիլվիան, ով հարցաշարերը համարեց մատչելի, և միանգամայն համատեղելի դպրոցում անցած իրենց ծրագրի հետ:

2012-2013 ուս. Տարվա միասնական քննություններ հանձնող շրջանավարտների քանակն ըստ առարկաների
Մաթեմատիկա                                 -              549
Հայոց լեզու և գրակ.                         -              729
Ռուսաց լեզու                                     -              92
Անգլերեն                                                             -              495
Գերմաներեն                                      -              69
Ֆրանսերեն                                                         -              24
Ընդհանուր պատմություն                             -              23
Հայոց պատմություն                        -              198
Աշխարհագրություն                        -              34
Կենսաբանություն                                            -              160
Ֆիզիկա                                                                -              179
Քիմիա                                                  -              137
 
ՀՀ Շիրակի մարզում գործում է 171 հանրակրթական դպրոց, 32013 աշակերտով, որոնցից 159-ը ներառական կրթությամբ:
Դպրոցներից 4-ը տարրական են 22-ու աշակերտով, 45-ը հիմնական 11.337 աշ-ով, 100-ը միջնակարգ 14.186 աշ-ով, և 4 ոչ պետական դպրոց 505 աշ-ով: մարզում գործում են 15 ավագ դպրոց 4483 աշ-ով և 3 վարժարան 1321 աշ-ով:
2012-2013 ուս. տարում առաջին դասարանցիների թիվը կազմել է  2849, 2011-2012 ուս. տարում նրանց թիվը կազմել է 2959 երեխա: 2012-2013 ուս. Տարում կոմպլեկտավորվել է 2009 դասարան, 15,9 աշակերտ միջին խտությամբ: Համակարգչային դասարաններ ունեցող դպրոցների թիվը կազմում է 74 տոկոս: գազով ջեռուցվող դպրոցների թիվը 74/42 տոկոս/, լոկալ համակարգով ջեռուցվող դպրոցների թիվը 15, օգտագործվում է դիզ. վառելիք,  էլ. Էներգիայով ջեռուցվող դպրոցների թիվը 49/28.2 տոկոս/, հեղուկ վառելանյութի վառարաններով ջեռուցվող դպրոցների թիվը 36/20.7 տոկոս/:
2012-2013 ուս. տարվա շրջանավարտների թիվը կազմել է 2895 աշակերտ, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտների թիվը՝ 3410 աշակերտ:
Շնորհավորելով բոլորին հունիսի 1-ի, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, մաղթում ենք բոլորին անամպ երկինք, քաջառողջություն և հաջող քննություններ, իսկ մեր փոքրիկներին անհոգ ու երջանիկ մանկություն:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 18:00:45