Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

50000 ՆՈՐԱԾԻՆԸ ԱՂԵՏԻՑ ՀԵՏՈ

01.06.2013

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրն իսկական տոնակատարության վերածվեց ,,Գյումրու Ծննդատուն,, ՓԲԸ-ում: Նախորդ օրը երեկոյան ժամը 20:00-ին, 1988 թ. աղետից հետո լույս աշխարհ էր եկել 50.000 –րդ նորածինը, 4 կգ քաշով Հայկը: Հայկն իրենց ընտանիքի երրորդ երեխան է: Մինչև միջոցառման մասնակիցները կայցելեին նորածին Հայկին, ծննդատան նախասրահում կազմակերպվեց փոքր միջոցառում: Շնորհավորական ելույթներով հանդես եկան Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, ահյր Եզնիկն իր աղոթքն ու բարեմաղթանքները բերեց ծննդատանը: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ծննդատան մի շարք աշխատակիցների շնորհակալագրեր հանձնեց բարեխիղճ աշխատանքի համար: Նորածիններին իրենց երաժշտական ողջույնն էին բերել նրանցից մի քիչ ավագները:
Այնուհետև Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը շրջեցին հիվանդասենյակներով, ծաղիկներ և նվերներ հանձնեցին 13 նորածինների մայրերի: Մեկ օրում գրանցված 14 ծնունդներից 9-ը տղաներ էին, 4-ը աղջիկ: Վերջապես հյուրերն այցելեցին օրվա հերոսին՝ Հայկին: Ֆելիքս Ցոլակյանն ու Սամվել Բալասանյանը երեխայի ծնողներին 100 հազար դրամ  հանձնեցին: Իսկ Հայկի համար մանկական սայլակն անձամբ Ֆելիքս Ցոլակյանն էր ընտրել և գնել: Փոքրիկ Հայկը և նրա ծնողները այլ կազմակերպություններից և անհատներից ևս նվերներ ստացան: Միջոցառման ավարտին, չնայած տեղացող անձրևին, Ֆելիքս Ցոլակյանն ու Սամվել Բալասանյանը ծննդատան բակում մասնակցեցին ,,Աջակից,, ՀԿ-ի կազմակերպած ծառատնկին:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44