Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

01.06.2013

 

Հունիսի 1-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց պաշտոնական այցով Գյումրիում գտնվող Լեհաստանի Բելաստոկի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկիին և պատվիրակության այլ անդամներին: Ծավալվեց ջերմ զրույց, քանզի Լեհաստանի հետ մարզն արդեն հաստատել է բարեկամական կապեր, և մի քանի օրից Պոզնանի պատվիրակությունը կժամանի մարզ: Բելաստոկի քաղաքապետը ներկայացրեց իրենց քաղաքը, առկա խնդիրները: Երբ Շիրակի մարզպետը ներկայացրեց մարզի որոշ խնդիրներ, հատկապես աշխատատեղերի պակասի պատճառով բնակչության արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքը,  պարոն Տրուսկոլասկին նույնպես անդրադարձավ այդ խնդրին ասելով, - Բելաստոկից ևս շատ են գնում հատկապես Գերմանիա, Անգլիա և Բելգիա: Մենք փորձում ենք կանխել դա: Մեզ մոտ էլ է անհանգստացնող խնդիր դա: Պարոն Տրուսկոլասկին Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին սիրով հրավիրեց մասնակցելու սեպտեմբերին Բելաստոկում կայանալիք կոնֆերանսին: Հանդիպման ավարտին Լեհաստանի պատվիրակության անդամները խորհրդանշական նվերներ հանձնեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Իսկ արդեն ժամեր անց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը  Գյումրու քաղաքապետարանում մասնակցեց քաղաքապետարանի վերանորոգված մի մասնաբաժնի բացման արարողությանը, քաղաքապետի հետ կտրեցին կարմիր ժապավենը և ավագանու համար նախատեսված նոր տարածքում  մասնակից եղավ երկու քաղաքների հետագա համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը: Համաձայն ստորագրված պայմանագրի Բելաստոկը և Գյումրին դարձան քույր քաղաքներ, և հետայսու զարգացնել կապը երկու քաղաքների միջև, նպաստել մշակութային երկխոսության ձևավորմանը և սպորտի զարգացմանը: Փաստաթղթերի ստորագրումից հետո հնչած երկու երկրների օրհներգերն ազդարարեցին նոր բարեկամության սկիզբը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23