Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում-խորհրդակցություն Գյումրիում

05.06.2013

 

Հունիսի 5-ին Գյումրիում տեղի ունեցավ «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը կազմակերպել էր ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
«Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը ուղղված է Երեւանից դուրս բնակվող շահառուներին: Միջոցառման նպատակն է հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին եւս ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաեւ վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի օգնական Վարշա Ռեդկար-Պալեպուն եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ողջունեցին ծրագրի մասնակիցներին եւ արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթեցին, ինչին հետեւեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի եւ e-Guillotine բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանի ներկայացումները:
Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցները՝ Գյումրիում գործող հասարակական կազմաերպությունների եւ բիզնես հանրության, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ խմբերի բաժանաված, քննարկեցին հարկային եւ մաքսային, ձեռնարկատիրության, սոցիալական հարցերի եւ համայնքային զարգացման խնդիրները եւ ներկայացրեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին՝ իրավական դաշտի վերանայման եւ բարեփոխման գործընթացում հաշվի առնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58