Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

06.06.2013

 

Հունիսի 6-ին  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց Շիրակի մարզպետարանում, որին մասնակցում էր «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, ընկերության մի շարք մասնագետներ, Արթիկի քաղաքապետը, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ և  Արեւշատ համայնքների ղեկավարները:  Օրակարգում քննարկվեց հիմնականում  Արթիկ քաղաքի և տարածաշրջանի ջրամատակարարման և ջրահեռացման որակի բարձրացման, ջրամատակարարման ժամանակացույցի ավելացման և տեխնիկական  այլ հարցեր: Նախ մարզպետ Ցոլակյանը ներկայացրեց որոշ նկատառումներ կատարված ծրագրի արդյունքում մատակարարվող ջրի որակի վերաբերյալ: Պատրիկ Լորենն իր հերթին ներկայացրեց կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն և որոշ տեղեկատվություն առաջիկա կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Չնայած ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ տարածաշրջանում առկա է շուրջ 80 տոկոս ջրի կորուստ, մարզպետ Ցոլակյանը  չհամաձայնեց հայտարարված թվի հետ, համարելով այն, անհավանական: Արթիկի քաղաքապետ պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ իրոք «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից իրականացված ներդրումային աշխատանքների, կառուցված դրենաժային համակարգի շնորհիվ համայնք հասնող ջրի որակն էապես փոխվել է, բնականաբար խնդիրներն այսքանով լուծված չի կարելի համարել և  ծրագրի ավարտին հավանաբար կլուծվի 15 և ավելի ժամ ջրամատակարարման գրաֆիկի հարցը նույնպես: Քննարկվեցին հատկապես Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արեւշատ համայնքների  ջրամատակարարման խնդիրների հետ կապված մի շարք հարցեր: Այս համայնքները կուտակված պարտքերի պատճառով դուրս են եկել   «Հայջրմուղկոյուղի» ընկերության կառավարման համակարգից եւ օգտվում են Մանթաշի ինքնահոս ջրից:
Համայնքների ղեկավարները դիմեցին ընկերության ղեկավարին նորից համակարգ ընդգրկվելու և վերջիններիս ծառայությունից կրկին օգտվելու խնդրանքով: Արթիկի տարածաշրջանում ջրամատակարարման խնդիրների կարգավորման համար ընկերությունն այլ ծրագրեր եւս ունի,-նշեց պրն Լորենը,- երկրորդ փուլով նախատեսվում է 3մլն դոլար գումարի ներդրումային աշխատանքների իրականացում: «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ այդ պարագայում ներդրումներ կլինեն նաեւ այս համայնքներում: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կարեւորեց վերը նշված գյուղերի ջրամատակարարման խնդրի հնարավորինս արագ կարգավորումը, ինչպես նաեւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ փոխգործակցված աշխատանքը, որը հանգեցնելու է մարզի բնակիչներին որակյալ եւ 24-ժամյա ջրամատակարարման ապահովում:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 16:44:35