Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

12.06.2013

 

Հունիսի 12-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ  խորհրդակցություն անցկացվեց Շիրակի մարզպետարանում, որին մասնակցում էին  ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի  ներկայացուցիչները` նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ղեկավարությամբ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մի շարք համայնքապետեր: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ    «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից Գյումրիում իրականացված աշխատանքներին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ընկերության ներդրումային ծրագիրն իրապես աննախադեպ է ծավալային եւ գումարային առումներով, ինչը կնպաստի Գյումրու վաղուց արդեն մաշված ջրատար ցանցի թարմացմանը: <Սակայն համատեղ եւ փոխգործակցված աշխատանքի դեպքում հնարավոր կլինի շոշափելի արդյունքների հասնել,-ասաց Ֆելիքս Ցոլակայնը>: Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը  կարեւորեցին ընկերության կողմից քանդված ասֆալտաշերտի վերականգնման հարցը, քանզի Գյումրիում այժմ ասֆալտապատումը համարվում է առաջնային խնդիրներից:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի  նախագահը անդրադառնալով այս բոլոր հարցերին ընդգծեց, որ վարկային այս ծրագրով Գյումրիում բավական մեծ աշխատանքներ կիրականացվեն, դրանց որակն ու արագությունը վերահսկվում է պատկան մարմինների կողմից:
   Այնուհետեւ անդրադարձ եղավ հանդիպմանը ներկա 4` Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արեւշատ համայնքների ջրամատակարարման խնդիրներին: «Հայջրմուղկոյուղի» ընկերության սպասարկման տիրույթից դուրս գալու արդյունքում այս գյուղեր մուտք գործող ջուրը չի քլորացվում, դրանից զատ գյուղեր հասնող ջրի քանակը եւս բավարար չէ: Քննարկվեց գյուղերի համար առանձին փոքր կարգավորող ջրամբար կառուցելու առաջարկը: Այս առումով համայնքապետերը պատրաստակամություն հայտնեցին գրավոր առաջարկով դիմել պատկան ատյաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58