Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

18.06.2013

 

Աշխատանքային այցով հունիսի 18-ին Շիրակի մարզ էր ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախարարության ,,ԾԻԳ,,-ի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, նախարարության աշխատակիցներ: Նախարարը եւ նախարարության մասնագետները նախ հանդիպեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ: Անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք հարցրեր, մասնավորապես գյուղոլորտին պետության աջակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ: Շիրակի մարզպետը նշեց, որ պետության կողմից սուբսիդավորված պարարտանյութի եւ դիզվառելիքի տրամադրման ծրագրերն իրապես օգտակար են եւ նպաստել են գյուղացիների հոգսերի որոշակիորեն թեթեւացմանը:  Խորհրդակցությունից հետո Շիրակի մարզպետն ու  գյուղատնտեսության նախարարն այցելեցին Ամասիայի տարածաշրջանի Արդենիս եւ Աղվորիկ գյուղեր: Բնակիչները պատասխանատուներին դիմեցին կաթի մթերման գնի նվազման խնդրով:  Նախարարը վստահեցրերց, որ այսուհետ կաթը գյուղացիներից կմթերվի 140 դրամով, դրանից ցածր չի կարող լինել: Այս խնդրով եւ Ֆելիքս Ցոլակյանը, եւ Սերգո Կարապետյանը հանդիպեցին մի քանի կաթ մթերող ձեռնարկությունների ներկայացուցիչների` նրանց հորդորելով կաթի մթերման գինը թողնել նույնը: <Ամռան ամիսներին գյուղացին կաթ արտադրելիս  հավելյալ ծախս չի կատարում, այնպես որ  140 դրամը ձեռնտու կարելի է համարել,-նշեց Սերգո Կարապետյանը>:
Շիրակի մարզպետն ու գյուղնախարարը Արդենիսում այցելեցին նաեւ այստեղ գործող  եւ <Արդենիս> անունը կրող կաթի վերամշակման գործարան: Մուրադ Ղարիբյանի գլխավորությամբ գործող ընկերությունը շուկա է մտել մոտ երկու տարի, օրական մթերում է 3-4տոննա կաթ, արտադրում է միայն պանրի տեսականի, որը սպառվում է մայրաքաղաքում: Պատասխանատուները արտադրողին կաթի մթերման գինը չնվազեցնելու հորդորից զատ խորհուրդ տվին ուշադրություն դարձնել սանիտարական պայմաններին եւ արտադրանքի որակին:
Իսկ Բասեն համայնքում մարզպետն ու նախարարը ծանոթացան «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակություն» վարկային ծրագրով իրականացված աշխատանքների ընթացքին: Բասեն համայնքում կառուցվել է  13 կմ-ից ավելի ջրագիծ, որը սնուցում է 4 խմոց, այս ճանապարհով լուծվել է հեռագնա արոտավայրերում անասուններին ջրելու խնդիրը եւ օգտագործելի է դարձել ավելի քան 1500 հա արոտավայր:
 Ֆելիքս Ցոլակյանը խոսքում կարեւորեց «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակություն» ծրագիրը, նշելով, որ այն նպաստել է եւ շարունակելու է նպաստել անասնապահության զարգացմանը, գյուղացիական տնտեսությունների հնարավորությունների ավելացամանը: ՇՄ-ում արդեն իսկ գրանցվել է անասնագլխաքանակի աճ:  Վարկային ծրագրի ռեսուրսների խնայման հաշվին Շիրակի մարզի ևս 3 համայնք կներգրավվի այս ծրագրում:
Ֆելիքս Ցոլակյանն ու Սերգո Կարապետյանը եղան նաեւ Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ համայնքի ցորենի և կարտոֆիլի ցանքատարածություններում: Մասնագետները հավաստիացրին, որ այստեղ առատ բերք է սպասվում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41