Տպել
Նորություններ
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
18.06.2013
2012 թվականի նոյեմբերին Վելիկապոլսկայի վոյեվոդության մարշալի կողմից ստացված համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկին ի պատասխան մարզպետարանի կողմից ներկայացվել է Շիրակի մարզում գյուղատնտեսական մթերքների վերամշակմանն ու մարկետինգի զարգացմանն ուղղված ծրագրերի նախագծեր:
2013 թվականի փետրվարի 27-ի Վելիկապոլսկայի վոյեվոդության մարշալ Մարեկ Վոզնյակի գրության համաձայն Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից հավանության է արժանացել <<Կողմերի ֆերմերային տնտեսությունների միջև արդյունավետ խորհրդատվությունների կազմակերպում՝ ուղղված Շիրակի մարզի գյուղատնտեսության զարգացմանը>> ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք փոխադարձ այցեր, գիտա-գործնական սեմինարներ, և արդյունքում գյուղացիական տնտեսությունների համար կհրատարակվի ուղեցույց: 2013 թվականի հունիսի 18-20-ը ծրագրի շրջանակներում Վելիկապոլսկայի վոյեվոդության պատվիրակությունը որի կազմում են վոյեվոդության գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման դեպարտամենտի ղեկավար Մարեկ Վէէրը, գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոնի տնօրեն Ռիշարդ Յավորսկին, <Խենչկե և Յանաս> բանջարաբուծական տնտեսության տնօրեն Կշիշտոֆ Խենչկեն, միջազգային համագործակցության բյուրոի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Դոմինիկա Կլավա- Օխոդը և թարգմանիչ Ալեքսանդր Ղազարյանը ժամանեցին Շիրակի մարզ:
Այցելության առաջին օրը Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանի ուղեկցությամբ պատվիրակության անդմաներն այցելեցին Գյումրու <Սելեկցիոն> կայան, ծանոթացան կայանի աշխատանքներին, հացահատիկային եւ այլ մշակաբույսերի սելեկցիաներին եւ սերմնաբուծական աշխատանքներին: Այնուհետեւ պատվիրակության անդամներին հյուրընկալեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ողջունելով հյուրերին մարզպետը նշեց, որ կարեւորում է այսօրինակ այցելություններն ու հանդիպումները, քանզի դրանք կարող են արդյունավետ համագործակցության հիմք հանդիսանալ: Կողմերը կարեւորեցին փորձի փոխանակումը գյուղատնտեսության բնագավառում, համեմատականներ անցկացվեցին երկու երկրների գյուղատնտեսությունների առանձնահատկությունների առումով: < Միավորվել մեկ գործի շուրջ, նույն մշակությամբ, նույն աշխատանքով զբաղվող ֆերմերների համատեղ աշխատանք, սա լեհական գյուղատնտեսության զարգացման հիմնական գրավականն է ,-մարզպետի հետ զրույցում նշեց պատվիրակության ղեկավար, Վելիկոպոլսկայի վոյեվոդության գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավար Մարեկ Բեերը,-Հայաստանն ինչ-որ բան կունենա սովորելու Լեհաստանից եւ հակառակը, մենք էլ ձեզանից դասեր քաղելու շատ բան ունենք >: Հանդպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխադարձ այցելություն կազմակերպել Լեհաստան, ինչից հետո հնարավորություն կլինի իրատեսական ծրագիր մշակելու, թե ինչպես համագործակցել: