Տպել
Նորություններ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱՆ
20.06.2013
Բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ Գյումրու բժշկական քոլեջը կազմակերպել էր միջոցառում, որին մասնակցեց նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մարդասիրական այս մասնագիտության կրողներին շնորհավորելով Շիրակի մարզպետը մաղթեց բեղմնավոր աշխատանք, որպեսզի նրանց մշտապես հաջողվի փրկել մարդկային կյանքեր ու եթե շատ աշխատանք ունենան, թող ծնունդներ ընդունեն:
<Դուք ամեն օր գործ ունեք ամենաթանկի` մարդկային կյանքի եւ առողջության հետ: Բուժաշխատողի աշխատանքի շնորհիվ է, որ բազում կյանքեր են փրկվում, հենց այստեղ է, որ պետք է սրտացավություն: Սրտացավ վերաբերմունքով ավելի հեշտ կլինի բուժել մարդկանց, ամեն դեղ ու դարմանից վեր սրտացավությունն է,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը>:
Ներկաները ևս մեկ անգամ հիշեցին բորժաշխատողների դժվար աշխատանքի, նրանց կատարած բարի ու այնքան արժեքավոր մասնագիտական օգնության մասին: Տոնական ցերեկույթն ավարտվեց Գյումրու ժողգործիքների նվագախմբի եւ մենակատարների ելույթներով: