Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

24.06.2013

 

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այսօր պաշտոնական այցով Գյումրիում էր: Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը Արթուր Բաղդասարյանի և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ այցելեց 102-րդ ռազմաբազա, այնուհետեւ ծաղկեպսակ դրեց  հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրում: Ծաղկեպսակադրության արարողությունից հետո Պատրուշևը մի քանի զինվորականների  պարգեւատրեց հուշամեդալներով:  
     Լրագրողների հետ զրույցում Նիկոլայ Պատրուշևը, խոսելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, նշեց, որ երկու երկրները բարեկամ երկրներ են և հարաբերությունները զարգանում են դրականորեն: Ռուսաստանի կողմից  Ադրբեջանին զենք վաճառելու հարցին էլ նա  նշեց . « Դուք գիտեք, որ Ռուսաստանը առևտրային հարաբերությունների մեջ է շատ երկրների հետ և ցանկացած երկիր, երբ զենք գնելու ցանկություն կունենա, օրենքի սահմաններում հնարավորություն կստանա Ռուսաստանի Դաշնությունից զենք գնելու»: Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազայի աշխատանքներին, ապա դրանք Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը բավարար համարեց, ավելացնելով, որ ռազմաբազան կշարուրնակի աշխատանքն ու կկատարելագործվի հնարավորությունները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58