Տպել
Նորություններ
,,Փյունիկի,, մեդալակիրները մարզպետին հյուր
25.06.2013
Հունիսի 25-ին Շիրակի մարզպետի հյուրերն էին Գյումրու "Փյունիկ" հաշմանդամների միության այն 10 մարզիկներին, ովքեր հունիսի 11-ից 13-ը Երևանի "Կարմիր Խաչ" վերականգնողական կենտրոնում մասնակցել էին Հաշմանդամների սպորտային 11-րդ հանրապետական փառատոնին: Մասնակիցները ներկայանալով 4 մարզաձևում` լող, բազկամարտ, ծանրամարտ և սեղանի թենիս, 3 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալով վերադարձել են Գյումրի: Մարզպետն անկեղծ զարմացավ, թե ինչպես չորս հոգով իննը մեդալ են բերել, առավել քան ուրախացավ, երբ պարզվեց, որ եղել է մասնակից, ով մի քանի մեդալ է բերել: Ֆելիքս Ցոլակյանը բարձր գնահատեց մեր մարզիկների հատկապես կամային հատկանիշները, նշելով, որ յուրաքանչյուր մարդու համար իրենք լավագույն օրինակ են: ,,Փյունիկ,, միության նախագահ Արմինե Նիկողոսյանը շնորհակալություն հայտնեց ՖԳելիքս Ցոլակյանին պարբերաբար ցուցաբերվող օգնության համար, շնորհակալություն հայտնեց այն բաժինների պետերին, ովքեր մշտապես համագործակցելով միության հետ աջակցում են ցանկացած հարցում: Մարզպետը լսեց միության անդամներին, լսեց նրանց առաջարկները, եղան կոնկրետ առաջարկներ, ինչպես օրինակ, Արմինե Նիկողոսյանն առաջարկեց ստեղծել մարզպետին կից հաշմանդամների կամ ինչ-որ խորհուրդ, որտեղ անպայման ընդգրկված լինեն նաև հաշմանդամներ, այսինքն ապահովել վերջիններիս մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Առաջարկն անմիջապես ընդունվեց մարզպետի կողմից: Միության նախագահը խնդրանքով դիմեց մարզպետին, իրենց ավտոբուսի վառելիքի տրամադրման հարցով, այդ հարցին ևս տրվեց դրական պատասխան մարզպետի կողմից: Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը մարզիկներին հանձնեց խորհրդանշական նվերներ և լուսանկարվեց մարզիկների հետ: