Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Փյունիկի,, մեդալակիրները մարզպետին հյուր

25.06.2013

 

Հունիսի 25-ին Շիրակի մարզպետի հյուրերն էին Գյումրու "Փյունիկ" հաշմանդամների միության այն 10 մարզիկներին, ովքեր հունիսի 11-ից 13-ը Երևանի "Կարմիր Խաչ" վերականգնողական կենտրոնում մասնակցել էին  Հաշմանդամների սպորտային 11-րդ հանրապետական փառատոնին: Մասնակիցները ներկայանալով 4 մարզաձևում` լող, բազկամարտ, ծանրամարտ և սեղանի թենիս,  3 ոսկե,  4 արծաթե և 2 բրոնզե մեդալով վերադարձել են Գյումրի: Մարզպետն անկեղծ զարմացավ, թե ինչպես չորս հոգով իննը մեդալ են բերել, առավել քան ուրախացավ, երբ պարզվեց, որ եղել է մասնակից, ով մի քանի մեդալ է բերել: Ֆելիքս Ցոլակյանը բարձր գնահատեց մեր մարզիկների հատկապես կամային հատկանիշները, նշելով, որ յուրաքանչյուր մարդու համար իրենք լավագույն օրինակ են: ,,Փյունիկ,, միության նախագահ Արմինե Նիկողոսյանը շնորհակալություն հայտնեց ՖԳելիքս Ցոլակյանին պարբերաբար ցուցաբերվող օգնության համար, շնորհակալություն հայտնեց այն բաժինների պետերին, ովքեր մշտապես համագործակցելով միության հետ աջակցում են ցանկացած հարցում: Մարզպետը լսեց միության անդամներին, լսեց նրանց առաջարկները, եղան կոնկրետ առաջարկներ, ինչպես օրինակ, Արմինե Նիկողոսյանն առաջարկեց ստեղծել մարզպետին կից հաշմանդամների կամ ինչ-որ խորհուրդ, որտեղ անպայման ընդգրկված լինեն նաև հաշմանդամներ, այսինքն ապահովել վերջիններիս մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Առաջարկն անմիջապես ընդունվեց մարզպետի կողմից: Միության նախագահը խնդրանքով դիմեց մարզպետին, իրենց ավտոբուսի վառելիքի տրամադրման հարցով, այդ հարցին ևս տրվեց դրական պատասխան մարզպետի կողմից: Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը մարզիկներին հանձնեց խորհրդանշական նվերներ և լուսանկարվեց մարզիկների հետ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44