Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

28.06.2013

Հայաստանի Հանրապաեությունը պարտադրված պատերազմի արդյունքում ունեցավ ոչ միայն բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այլ արձանագրվեց նախադեպը չունեցող դաժան իրականություն` անհետ կորածներ: Հանրապետության ողջ տարածքում հաշվառված է շուրջ  հազար անհետ կորած ազատամարտիկ: Շիրակի մարզում հաշվառված են 12-ը: Արդեն 5-րդ տարին է Շիրակի մարզպետարանի,  Կարմիր Խաչի Շիրակի մարզային կազմակերպության, Ազատամարտի Վետերանների միության աջակցությամբ կազմակերպվում է հուշցերեկույթ միջոցառում նվիրված անհետ կորածներին: Հունիսի 28-ին Գյումրու զինվորական կոմիսարիատի հարևանությամբ Մարզպետարանի աջակցությամբ հիմնադրված Ազատամարտի փառքի թանգարանի բակում տեղի ունեցավ անհետ կորածների հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, ով մեծ ներդրում ունի թանգարանի կայացման գործում և շարունակում է մնալ ազատամարտի վետերանների կողքին, մարզպետարանի պատասխանատուներ, ազատամարտի վետերաններ, անհետ կորածների ծնողներ, մարզի տասնյակ համայնքների ղեկավարներ: Ազատամարտի վետերանների հուշակոթողին ծաղիկներ դնելուց հետո ելույթներով հանդես եկան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Կարմիր Խաչի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Մխիթարյանը, ծնողներ, վետերանների միության նախագահ Վաղինակ Նիկոլյանը: Բոլորի խոսքի ավարտը լավատեսությունն էր, վաղը մեր անհետ կորածների վերադարձի հույսով և ակնկալիքով: Շիրակի մարզպետն էլ ավելացրեց, որ պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում սատար կանգնել և ազատամարտիկներին, և անհետ կորածների ծնողներին, պայմանավորվածություն ձեռք բերվեց մի քանի օրից հանդիպել մարզպետարանում և ավելի ըհդգրկուն քննարկում անցկացնել ծնողներին հուզող հարցերի կապակցությամբ: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Սառնաղբյուր համայնքի պատանիներն, ովքեր իրենց ասմունքով, երգ ու պարով հաղթական շունչ հաղորդեցին միջոցառմանը: Իսկ Շիրակի մարզպետը միության նախագահի և մնացածներ իուղեկցությամբ շրջեց թանգարանում, տեսավ տղաների անցած ուղին պատկերող շատ նմոթւշներ, որոնք արդեն վաղուց դարձել են պատմություն: Վերջում Շիրակի մարզպետը և անհետ կորածների ծնողները բաժակ բարձրացրեցին իրենց որդիների բարի վերադարձի համար, հաստատ համոզված լինելով, որ այդ օրն անպայման կգա:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23