Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է

02.07.2013

 

 
 
Գյումրու Սավոյան 9 հասցեում  գտնվող <Արյան փոխներարկման կայան>-ի նախկին շենքը <Պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա> վերակառուցելու որոշման առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ  <Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա> ՓԲԸ-ն լինելով մարզում միակ կազմակերպությունը սպասարկում է Շիրակի մարզի ազգաբնակչությանը: Բոլորին հայտնի է, որ լաբորատորիայի շենքը գտնվում է անմխիթար վիճակում:  Խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ Շիրակի մարզպետարանը դիմել էր ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ՀՀ առողջապահության նախարարին: Հարցը կարգավորելու համար գումարներ հատկացվել են արդեն Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներից: Հատուկ կազմված հանձնաժողովը, որում ընդգրկված են եղել շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ուսումնասիրել եւ քննարկել են <Պաթոլոգո-անատոմիական լաբորատորիայի> շենքի կառուցման մի շարք առաջարկություններ: Համակողմանի քննարկման արդյունքում ընտրվել է  Սավոյան 9 հասցեում գտնվող <Արյան փոխներարկման կայան>-ի նախկին շենքը, որի   վերակառուցման արդյունքում մարզն ունենալու է ամենաժամանակակից սարքավորումներով հագեցած հաստատություն:
  Առկա է ՀՀ առողջապահության նախարարության համաձայնությունը:
 Պետք է փաստել, որ   բնակչությանը սպասարկելու առումով նպատակահարմար է գտնվել նշված շենքի ընտրությունը, քանզի այն չի հակասում որեւէ քաղաքաշինական դրույթի: Շենքի վերականգնման նախագիծը մշակվում է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից ելնելով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվի փորձաքննության: 
    Սանիտարա-համաճարակային կանոնների եւ նորմերի համաձայն էլ լաբորատորիաները տեղակայվում են բնակելի եւ հասարակական շենքերից առնվազն 30մ հեռավորության վրա, այս նորմերը եւս շինարարական նախագծում հաշվի են առնվել եւ խախտված չեն:
 Համաշխարհային պրակտիկայում եւս որեւէ փաստ չկա, որ այսօրինակ կառույցները պարտադիր է կառուցել քաղաքից դուրս կամ լրիվ անմարդաբնակ վայրերում, ճիշտ հակառակ` մի շարք քաղաքներում դրանք կառուցված են անգամ ամենախիտ բնակեցված թաղամասերում:  
   Բնակիչների այն մտահոգությունների հետ կապված էլ, թե կառույցի գործունեությունը կարող է վատ ազդել տարածքի մարդկանց կենսագործունեության վրա, քանզի անընդմեջ տեսադաշտում է լինելու կառույցի աշխատանքը, պետք է նշել` նոր դրահերձարանն ունենալու է բարձր պարիսպներ, իսկ թափոնների վերաբերյալ անհանգստություններն ընդհանրապես անտեղի են, քանզի վերջին տարիներին մարզում բժշկական թափոնների հավաքման հետ կապված որեւէ խնդիր չի արձանագրվել, քանզի դրանք համապատասխան պայմանագրային պարտավորություններով պայմանավորված մարզից տեղափոխում է հատուկ կազմակերպության կողմից:
Այս բոլոր փաստարկներից հետո պետք է ընդգծել, որ նոր լաբորատորիայի կառուցումը հանգեցնելու է մարզում բժշկական այս ծառայությունների առավել որակյալ եւ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան իրականացմանը:
 
Շիրակի մարզպետարան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59