Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դռների օր Ասկերանում

03.07.2013

 ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2013թ. միջոցառումների և փոխայցելությունների ծրագրի շրջանակում հուլիսի 2-3ը Ասկերանի վարչական շրջանում բնակչության բուժզննության և «Բաց դռների օր», կոնսուլտացիաներ էր կազմակերպել Շիրակի մարզի առողջապահության վարչության պետի գլխավորած մարզի լավագույն բժիշկների 14 հոգանոց պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին սրտաբաններ, վիրաբույժներ, ակնաբույժ, ատամնաբույժ: Պատվիրակությունն իր հետ Ասկերան էր տարել բավական մեծ թվով դեղորայք, ներարկիչներ, բուժ սարքավորումներ: Երկու օր Ասկերանի հիվանդանոցում կատարված բուժզննության արդյունքում, հետազոտվել և համապատասխան խորհրդատվություն է տրվել կամ բուժում է նշանակվել Ասկերանի և հարակից գյուղերի շուրջ 150 բնակչի: Բժիշկների պատվիրակությունը հանդիպել է Ասկերանի վարչական շրջանի ղեկավարության հետ: Շրջանի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն իր շնորհակալությունն է խնդրել փոխանցել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և շնորհակալությունհայտնել մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանին երկրորդ տարին իրենց շրջանում ,,Բաց դռների օր,, կազմակերպելու, բնակչությանը բուժզզնում և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար: Պարոն Գրիգորյանը Գանձասարի բնապատկերով նկար է փոխանցել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Բժիշկները վերադարձին այցելել են Գանձասար և Շուշի: Սրբ. Ղազանչեցոնց եկեղեցում մոմ վառելուց հետո, այցելել նաև Տաթևի վանք, Պ.Սևակի տուն թանգարան: 2013 թվականի ծրագրով նախատեսված այցելությունների շարքը համալրվեց ևս մեկով: Տեղեկացնենք, որ այս տարի ,,Վերածնունդ,, երիտասարդ կատարողների 5-րդ միջազգային փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել ԼՂՀ մասնակիցները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56