Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ խոստացված հանդիպումը

10.07.2013

 Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հունիսի 28-ին, Անհետ կորածների օրվա կապակցությամբ այցելեց Գյումրու զինկոմիսարիատի հարևանությամբ Ազատամարտի վետերանների թանգարան, մասնակցեց Անհետ կորածնորի օրվան նվիրված հուշ-ցերեկույթին, միջոցառման ավարտին պայմանավորվածություն նձեռք բերվեց կրկին հանդիպել, այս անգամ մարզպետարանում, մարզպետի մոտ, լսելի դարձնելու Անհետ կորածների ծնողներին հուզող հարցերը: Պայմանավորվածությունը չուշացավ, հուլիսի 10-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում Արցախյան ազատամարտում Շիրակի մարզից անհետ կորած զինվորների ծնողների եւ կանանց հետ: Մարզպետը խոստացել էր հանդիպել վերջիններիս հետ` նրանց դարդ ու ցավին ականջալուր լինելու, հոգսերն ու խնդիրները լսելու եւ հնարավորությունների սահմաններում նարնց աջակցելու նպատակով, այսօր այդ հանդիպումը կայացավ: Ջերմ եւ անմիջական ընդունելության սկզբից Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ոչ մի խոսք եւ ոչ մի վերաբերմունք չի կարող մեղմել այն վիշտն ու կորստի ցավը, որն իրենց մեջ ամփոփում են այս մարդիկ, սակայն նրանց լսելը եւ օգնելը ամենակարեւոր բանն է, որ պետք է արվի: <Խոսքերը չէ որ պետք է Ձեզ մխիթարեն, ես դա հասկանում եմ, բայց նաեւ գիտեմ, որ Դուք բազմաթիվ հոգսեր ունեք, հարցեր, որոնց լուծման համար ես մշտապես պատրաստ եմ Ձեզ ձեռք մեկնելու եւ օգնելու>,-ասաց Ֆ. Ցոլակյանը: Անհետ կորած զինվորների ընտանիքները տարբեր հարցերով դիմեցին Շիրակի մարզպետին, սակայն գլխավոր խնդիրը, որ հուզում էր նրանց` բնակարանային բարելավման ծրագրերից օգտվելն էր, մի քանի ընտանիքներ էլ փաստաթղթային եւ կարգավիճակի հստակեցման հարցերով դիմեցին մարզպետին: Շիրակի մարզպետը խոստացավ հետեւողականություն ցուցաբերոլ բարձրացված հարցերը հնարավորությունների սահմաններում շուտ լուծելու համար: Ազատամարտի վետերանների միության նախագահ Վաղինակ Նիկոլյանն էլ մարզպետին դիմեց Ազատամարտի փառքի թանգարանին կարգավիճակ տալու եւ Ազատամարտի պուրակ կառուցելու առաջարկով, Շիրակի մարզպետը վստահեցրեց, որ այս հարցերը կբարձրացվեն համապատասխան մարմինների մոտ, կքննարկվեն լուծման հնարավոր տարբերակներ: Հանդիպման ավարտին անհետ կորած զնվորների ծնողները Ֆելիքս Ցոլակյանից շնորհակալություն հայտնեցին հոգատար վերաբերմունքի եւ սրտացավ մոտեցման համար: <Մեզ համար ամենակարեւոր օգնությունը նման ձերմ ընդունելությունն ու մեզ լսելն էր, մենք դրա համար անչափ շնորհակալ ենք>,- երախտիքի խոսքով հանդես եկավ զոհված ազատամարտիկ մայր Անահիտ Առաքելյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58