Տպել
Նորություններ
Հանդիպում գործարարների հետ
11.07.2013
ՇիրակիմարզպետՖելիքսՑոլակյանինախաձեռնությամբՇիրակի մարզի գործարարները հանդիպեցին Հայաստանիգործարարներիմիությաննախագահի, միությանանդամ մայրաքաղաքից ժամանած միշարքգործարարների հետ: Հանդիպմանըներկա էին նաեւ Գյումրու, Արթիկի եւ Մարալիկի քաղաքապետերը: Հանդիպման նպատակը գործարարներին հուզող հիմնախնդիրների բարձրացումն, ինչպես նաեւ մարզում գործարար մթնոլորտի բարելավումն էր: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ելույթում նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Շիրակի մարզում եւ մասնավորապես, Գյումրի քաղաքում բիզնեսով զբաղվել ցանկացող յուրաքանչյուր գործարարի համար խոչընդոտներ եւ խնդիրներ չլինեն: <Ես իմ անունից վստահեցնում եմ` ողջունելու եւ իմ հնարավորությունների սահմաններում աջակցելու եմ յուրաքանչյուր նոր ձեռնարկ, որն հնարավորություն է տալու մարզում ինչ-որ բան դրականորեն փոխելու առումով,- վստահեցրեց Ֆելիքս Ցոլակյանը,- բիզնեսի համար այսօր Գյումրին բաց դաշտ է, նման երկրաբանական ուսումնասիրության համար տրված տարածքի, որը կարելի է պեղել ու նորանոր հաջողությունների հասնել: Հնարավորությունները շատ են, ուղղակի փոփոխություններ են պետք, որոնք կնպաստեն տեղի կյանքի փոփոխությանը: Թող իմ ասածը ամպագոռգոռ չթվա: Ես գտում եմ, որ մեզանից է ամեն ինչ կախված, տեղի մարդուց, ով շահագրգիռ կլինի այստեղ ինչ-որ բան անելու, ինչ-որ բան փոխելու>:
Իսկ ընդհանուր առմամբ այսօրինակ հանդիպումները ըստ մարզպետի կնպաստեն նոր կապերիհաստատմանն ուխորացմանը, ինչպես նաեւ գործարարների միությունը այն հարթակը կարող է լինել, որտեղ տեղի գործարարներին հուզող հիմնահարցերը կբարձրացվեն եւ պատկան ատյաններին կհասնեն առավել օպտիմալորեն ու մասնագիտորեն վերլուծված: Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նախ ողջունեց մարզպետի այս ձեռնարկը` կարեւորելով նմանօրինակ քայլերի իրականաղցումն, այնուհետեւ վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը լուծելու առումով: Իսկ տեղի գործարարները անդրարադրձան մի շարք խնդիրների, այդ թվում վարկերի տոկոսադրույքների բարձր լինելու, արտոնյալ վարկերի բացակայությանը եւ այլն: