Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում գործարարների հետ

11.07.2013

 

ՇիրակիմարզպետՖելիքսՑոլակյանինախաձեռնությամբՇիրակի մարզի գործարարները  հանդիպեցին  Հայաստանիգործարարներիմիությաննախագահի,  միությանանդամ մայրաքաղաքից ժամանած միշարքգործարարների հետ: Հանդիպմանըներկա էին նաեւ Գյումրու, Արթիկի եւ Մարալիկի քաղաքապետերը: Հանդիպման նպատակը գործարարներին հուզող հիմնախնդիրների բարձրացումն, ինչպես նաեւ մարզում գործարար մթնոլորտի բարելավումն էր:  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ելույթում նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Շիրակի մարզում եւ մասնավորապես, Գյումրի քաղաքում բիզնեսով զբաղվել ցանկացող յուրաքանչյուր գործարարի համար խոչընդոտներ եւ խնդիրներ չլինեն: <Ես իմ անունից վստահեցնում եմ` ողջունելու եւ իմ հնարավորությունների սահմաններում աջակցելու եմ յուրաքանչյուր նոր ձեռնարկ, որն հնարավորություն է տալու մարզում ինչ-որ բան դրականորեն փոխելու առումով,- վստահեցրեց Ֆելիքս Ցոլակյանը,- բիզնեսի համար այսօր Գյումրին բաց դաշտ է, նման երկրաբանական ուսումնասիրության համար տրված տարածքի, որը կարելի է պեղել ու նորանոր հաջողությունների հասնել: Հնարավորությունները շատ են, ուղղակի փոփոխություններ են պետք, որոնք կնպաստեն տեղի  կյանքի փոփոխությանը: Թող իմ ասածը ամպագոռգոռ չթվա: Ես գտում եմ, որ մեզանից է ամեն ինչ կախված, տեղի մարդուց, ով շահագրգիռ կլինի այստեղ ինչ-որ բան անելու, ինչ-որ բան փոխելու>:
 Իսկ ընդհանուր առմամբ այսօրինակ հանդիպումները ըստ մարզպետի կնպաստեն նոր  կապերիհաստատմանն ուխորացմանը, ինչպես նաեւ գործարարների միությունը այն հարթակը կարող է լինել, որտեղ տեղի գործարարներին հուզող հիմնահարցերը կբարձրացվեն եւ պատկան ատյաններին կհասնեն առավել օպտիմալորեն ու մասնագիտորեն վերլուծված: Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նախ ողջունեց մարզպետի այս ձեռնարկը` կարեւորելով նմանօրինակ քայլերի իրականաղցումն, այնուհետեւ վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը լուծելու առումով: Իսկ տեղի գործարարները անդրարադրձան մի շարք խնդիրների, այդ թվում վարկերի տոկոսադրույքների բարձր լինելու, արտոնյալ վարկերի բացակայությանը եւ այլն:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01