Նորություններ
Խորհրդակցություն մարզպետարանում
13.07.2013
Հուլիսի 13-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն, որին հրավիրված էին մարզի մի շարք համայնքապետեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների կատարողականների հետ կապված հարցեր: Շիրակի մարզում, չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտներն հավաքագրման առումով ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել, սակայն հանրապետական միջին ցուցանիշից այն ցածր է: Եթե հանրապետական միջին ցուցանիշը 89.7 տոկոս է, ապա Շիրակի մարզում այն կազմում է 82.2տոկոս: Շուրջ 30 համայնքներում էլ սեփական եկամուտների մուտքերը 60 տոկոսի սահմաններում է: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը այդ համայնքների ղեկավարներին հորդորեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հավաքագրման աշխատանքները, քանզի այդ գումարների շնորհիվ է, որ հնարավոր կլինի համայնքներում ինչ-որ աշխատանքներ իրականացնել: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ խոսքում հույս հայտնեց, որ Շիրակի մարզում սեփական եկամուտների հավաքագրումը կհասնի հանրապետական միջինին: Համայնքապետերը վստահեցրին, որ բերքահավաքից հետո եկամուտների հավաքագրումն առավել ինտենսիվորեն կիրականացվի: Ընդհանուր առմամբ ամենաբարձրը մարզում պետական եւ տեղական տուքերի հավաքագրումն է, համապատասխանաբար` 87.2 եւ 86.2 տոկոս, ամենացածրը հողի վարձավճարների գանձումը` 77.1 տոկոս, հողի հարկի մասով պարտավորություններն իրականացվել են 82.7, գույքահարկի մասով`82.2տոկոսով: