Տպել
Նորություններ
Ընտրություններ Հովիտ համայնքում
15.07.2013
2013 թվականի հուլիսի 14-ին Շիրակի մարզի թիվ 35/1 ընտրատարածքային ընտրական տեղամասի թիվ 35/1 տեղամասում Հովիտ համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտըրություններ: Հովիտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու Ռազմիկ Արմենակի Հակոբյանը ծնված 1957թ. և Ավետիկ Անուշավանի Սերոպյանը ծնված 1968թ.:
Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը ըստ ցուցակի եղել է 394, քվեարկությանը մասնակցել են 262-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 4-ը: Քվեարկության արդյունքում Ավետիք Սերոպյանի օգտին կողմ են քվեարկել 134-ը, իսկ Ռազմիկ Հակոբյանի 124-ը:
Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 19.07.2013թ. թիվ 35-Ա որոշման համաձայն՝ համայնքի ղեկավար է ընտրվել Ավետիք Անուշավանի Սերոպյանը: Ընտրություններն անցել են առանց միջադեպերի և լարվածության: