Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընտրություններ Հովիտ համայնքում

15.07.2013

 

2013 թվականի հուլիսի 14-ին  Շիրակի մարզի թիվ 35/1 ընտրատարածքային ընտրական տեղամասի թիվ 35/1 տեղամասում Հովիտ համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտըրություններ: Հովիտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու Ռազմիկ Արմենակի Հակոբյանը ծնված 1957թ. և Ավետիկ Անուշավանի Սերոպյանը ծնված 1968թ.:
Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը ըստ ցուցակի եղել է 394, քվեարկությանը մասնակցել են 262-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 4-ը: Քվեարկության արդյունքում Ավետիք Սերոպյանի օգտին կողմ են քվեարկել 134-ը, իսկ Ռազմիկ  Հակոբյանի 124-ը:
         Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 19.07.2013թ. թիվ  35-Ա որոշման համաձայն՝ համայնքի ղեկավար է ընտրվել Ավետիք Անուշավանի Սերոպյանը: Ընտրություններն անցել են առանց միջադեպերի և լարվածության:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48