Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ

19.07.2013

Հուլիսի 19-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝սեփական եկամուտների հավաքագրումն ու գյուղատնտեսական տարում տիրող վիճակը: Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը: Համաձայն պարոն Մարտիրոսյանի տեղեկացման տեղական տուրքը կատարվել է 87,2% , թերակատարումը՝ 11 մլն դրամ: Սեփական եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա համեմատ 16.8% ավել է կատարվել: Չնայած նախատեսված պլանի հանդեպ կան թերակատարումներ, մազպետարանի աշխատակազմիֆինանսական և սոցիալ-տնտեսական վարության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը լավատեսորեն նկատեց, որ նախորդ տարիների հետհամեմատած այս տարի աճ է նկատվում: Աճի հետ կապված իր պարզաբանումը ներկայացրեց նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պետք չէ այս տարվա աճը որպես ձեռք բերում նշել, քանի որ, եթե մեր մարզը համեմատում ենք մյուս մարզերի հետ, ապա այնտեղ եւս ակնհայտ են ձեռքբերումները, իսկ մեր մարզը նորից մնում է նույն վերջին տեղերում:
Օրակարգի հաջորդ հարցը գյուղատնտեսությանն էր վերաբերվում: Մարզում գյուղատնտեսկան իրավիճակը ներկայացրեց աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ ՄովսեսՄանուկյանը: Արդեն օգոստոսից մարզում կմեկնարկի հացահատիկի բերքահավաքը: Պարոն Մանուկյանը գյուղապետերին հորոդորեց խիստ հետևողական լինել և ուշադրություն դարձնել բերքահավաքի աշխատանքների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել այն համայնքներին, որոնք տեխնիկական միջոցների կարիք կունենան: Անիի նախկին տարածաշրջանի Շիրակավանի համայնքնում կորնգանի սերմացուի բերքահավաքը կատարվել է, եւ միջին բերքատվությունը տատանվում է  25 ցենտների սահմանում, ինչը վերջին տարիներին եզակի ցուցանիշ է: Ոգևորված այդ ցուցանիշով պարոն Մանուկյանը նշեց, -հացահատիկային և մյուս բոլոր մշակաբույսերի ուղղությամբ մենք այս տարի կունենք շատ բարձր բերքատվություն, ինչին տեղից արձագանքեց Շիրակի մարզպետը,-«Էստեղ են ասել, աչքդ փորձե՞լ ես»:
-
Փորձված է, պարոն Ցոլակյան,- եղավ գյուղվարչության պետի պատասախանը:
Մարզխորհուրդն իր ելույթով եզրափակեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ամփոփելով ելույթները պարոն Ցոլակյանը պարզապես դիմեց համայնքների ղեկավարներին, -«Հարկերի հավաքագրման մասին, երբ չի հավաքվում, ասում եք դժվար է հավաքելը, բայց երբ գալիս է պահը որ հեղինակության մասին խոսեք, միշտ ասում եք, ես գյուղում հեղինակություն եմ, ոնց թե՞, ես եմ ընտրվել, գյուղացիները բոլորն իմ կողքին են իմ հետ: Ես բոլոր հարցերի կազմակերպումը կապում եմ գյուղապետերի հեղինակության հետ: Եթե որեւէ մեկը ասում է՝ ինքը չի կարող, չի ստացվում , ուրեմն հեղինակության պակաս ունի, ես ուրիշ բանչեմ կարող ասել»:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58