Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատի մրցաշար Գյումրիում

19.07.2013

Այսօր աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը կրող Գյումրու շախմատի դպրոցում անցկացվեց արագ շախմատի Շիրակի մարզային մրցաշար` նվիրված շախմատի միջազգային օրվան: Մրցաշարին մասնակցեցին մարզի թվով 64 շախմատիստներ առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարի ամենափոքր մասնակիցը 8 տարեկան էր, ամենամեծը 56 տարեկան: Մրցւթային 9 փուլերից հետո որոշվեց առաջին երեք տեղերը զբաղեցրած շախմատիստների անունները: Առաջին հորիզոնականը 8 միավորով զբաղեցրեց Նորայր Թորոսյանը, երկրորդը եւ երրորդը համապատասխանաբար Դավիթ Տիրատուրյանն ու Կարեն Հովհաննիսյանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստներին դրամական պարգեւներ հանձնեց Շիրակի մարզպետ, շախմատի Շիրակի մարզային ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանն, ով հետեւեց մրցաշարի վերջին փուլին եւ շախմատիստներին շնորհավորեց  ձեռքբերումների համար: <Շիրակի մարզը տարբեր բնագավառներում, մասնավորապես սպորտում եւ արվեստում, միշտ էլ աչքի է ընկել, հիանալի կլիներ, որ իմաստուն խաղի առումով էլ առաջատար դիրք գրավեր, դրա համար պետք է շատ աշխատել, Ձեզ մաղթում եմ հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ>,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:  Մրցաշարին մասնակցած մի շարք շախմատիստների դրամական պարգեւեներ հանձվեց նաեւ Գյումրու շախմատի դպրոցի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23